Ռուսաստանի Չելյաբինսկի մարզում հրդեհի հետևանքով չորս երեխա է զոհվել
Չելյաբինսկի մարզում սեփական տանը բռնկված հրդեհի հետևանքով չորս երեխա է զոհվել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տարածաշրջանային արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդումը։
«Գիշերը հրշեջներն աշխատել են Յուրյուզան քաղաքի Վասիլովկա ավանում։ Ստորաբաժանումների ժամանման պահին այրվում էր սեփական տունը, կրակը տարածվել էր նաև բակի կառույցների և հարևան տան տանիքի վրա։ Միջադեպի հետևանքով զոհվել է չորս երեխա՝ 12–ամյա աղջիկը և երեք տղաները՝ 7 և 5 տարեկան երկվորյակները։ Երեխաները տանն են եղել առանց ծնողների, հայտնել է գերատեսչության Telegram ալիքը։
Ինչպես նշել են մամուլի ծառայությունից, դեպքի վայրում աշխատել է 23 մարդ և 6 միավոր տեխնիկա։ Հրդեհը մարվել է 160 քմ մակերեսի վրա։ Հրդեհի պատճառները պարզելու համար տեղում աշխատում են փորձաքննական հրշեջ լաբորատորիայի աշխատակիցները, քննիչներն ու ՌԴ Քննչական կոմիտեի դատաբժշկական քննիչները։
Զոհված երեխաների հարազատների համար հոգեբանի օգնություն կկազմակերպվի, հավելել են գերատեսչությունից։
ՌԴ մարզային քննչական կոմիտեն հաղորդում է տվել քրեական գործի հարուցման մասին՝ ՌԴ ՔՕ 109-րդ հոդվածի 3-րդ մասով (անզգուշությամբ երկու և ավելի անձանց մահ պատճառելը):




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Վարդան Ջհանյան․ Հայաստանի հանքարդյունաբերության նկատմամբ միջազգային հետաքրքրությունն աճում է