Ուզբեկստանում խանդոտ ամուսնու երազը ճակատագրական է դարձել կնոջ համար
Ուզբեկստանի Ֆերգանայի շրջանում տղամարդը 16 տարվա ազատազրկման է դատապարտվել կնոջ սպանության համար. նա երազում տեսել է, թե իբր կինն իրեն դավաճանում է: Ամուսինը 04:30-ին պուժապահար արթնացել է և սպանել կնոջը: Ընդհանուր առմամբ, զոհին, որը քնած է եղել, հասցվել է դանակի 13 հարված, հայտնում է uzdaily.uz կայքը:
Միայն գիտակցելուց հետո, որ դավաճանությունն ընդամենն իր երեւակայության արդյունքն է, տղամարդը շտապօգնություն է կանչել։ Սակայն կնոջը փրկել չի հաջողվել. նա ստացած վնասվածքներից մահացել է։ Ամուսինը բացատրել է, որ նման երազից հետո չի կարողացել իրեն կառավարել:
Ինչպես պարզվել է դատավարության ընթացքում, երեք երեխաներին մեծացնող զույգը նախկինում ունեցել է անվստահության հիմքով կոնֆլիկտներ և կասկածներ։ Դատարանը տղամարդուն մեղավոր է ճանաչել Ուզբեկստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 97-րդ հոդվածով դիտավորյալ սպանության համար և դատապարտել 16 տարվա ազատազրկման։




















Երիտասարդները՝ հանքարդյունաբերության իրական խնդիրների լուծման ճանապարհին․ ԶՊՄԿ-ն՝ CaseKey 2026-ում
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նոյեմբերի 15-17-ը մասնակցում է Մոսկվայում անցկացվող «Հանուն ազգե...
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 17/18-ին
Բաքուն ՉԻ՛ ԿԱՐՈՂ Հայաստանի Հանրապետությանը պարտադրել ներքին օրակարգ. Մարիաննա Ղահրամանյան
Արևմուտքը կընդունի՞ արդյոք ՆԱՏՕ-ի՝ մինչև ընդլայնումն ունեցած տեղակայմանը վերադառնալու պահանջները՝ դե...
Ցույց տվեք Ադրբեջանի որևէ օրենք, որը վերաբերում է Ղարաբաղին. Արշակ Կարապետյան
Քաղաքական հետապնդումների նպատակը հասարակությանը վախի մթնոլորտում պահելն է՝ Ալիևի պարտադրած Սահմանադր...
Իբր հեգնում էր. հիմա իրագործում է. Դավիթ Սարգսյան
Երևանը մերժում է «Ալիևյան Սահմանադրությունը». Հայաստանի Սահմանադրության ճակատագիրը որոշելու են հայեր...