Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Հոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ ՄուրսիաՄասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել էՄանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞
Քաղաքականություն

Համակարգային ճգնաժամի հրեշավոր «երախը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

2025 թվականի առաջին ամիսների զարգացումներն առավել հստակ ի ցույց են դնում Հայաստանի տնտեսական համակարգի խոցելիությունն ու կառավարման համակարգային խնդիրները։ Թեև կառավարությունում անընդհատ հայտարարում են կայուն աճի, պետական պարտքի վերահսկելիության և բյուջետային քաղաքականության արդյունավետության մասին, վերջին տվյալներն ու միջազգային զեկույցները փաստում են բոլորովին այլ իրականության մասին։ Տնտեսության դանդաղումը, պետական պարտքի ռեկորդային աճը, շռայլ ու անթափանցիկ բյուջետային ծախսերը, ինչպես նաև կառավարման անարդյունավետությունը խոսում են ավելի խորքային ճգնաժամի մասին, որը ժամանակի ընթացքում սկսել է ձևավորել տնտեսական արգելակման նոր փուլ։

Համաշխարհային բանկն ապրիլին հրապարակել է զեկույց, որում արձանագրվում է Հայաստանում տնտեսական աճի զգալի դանդաղումը։ Տնտեսական աճի կառուցվածքում հիմնական շեշտը դրվում է շինարարության և ծառայությունների աճի վրա, այնինչ արդյունաբերության ոլորտը հայտնվել է լրջագույն անկման մեջ։ Մասնավորապես, փետրվարին արձանագրվել է 27 տոկոս անկում արդյունաբերական արտադրության ծավալում, ինչը մտահոգիչ է ոչ միայն ներկայի, այլև միջնաժամկետ հեռանկարի առումով։ Այդ ֆոնին արտաքին առևտրի ցուցանիշները նույնպես վատթարացել են՝ արտահանումը փետրվարին կրճատվել է մոտ 68 տոկոսով՝ արձանագրելով վերջին տարիների ամենախոր անկումներից մեկը։

Տնտեսական անարդյունավետությունն ուղեկցվում է նաև սոցիալական խնդիրների խորացմամբ։ Աշխատաշուկայում գործազրկության մակարդակը շարունակում է բարձրանալ նույնիսկ այն պայմաններում, երբ անցյալ տարի, ըստ համաշխարհային Բանկի տվյալների, այս ցուցանիշն արդեն հասել էր 13,9 տոկոսի։ Ու սա այն պարագայում, երբ հնգամյա ծրագրով կառավարությունը նպատակ է սահմանել գործազրկությունը 10 տոկոսից նվազեցնել: Գործազրկության նմանատիպ ծավալը ոչ միայն սոցիալ-տնտեսական լարվածության ցուցիչ է, այլև ազդանշան, որ եթե որոշակի տնտեսական աճ էլ ունենում ենք, ապա այն բաշխվում է անհավասարաչափ ու պայմաններ չի ապահովում բավարար թվով աշխատատեղերի ստեղծման համար։

Միևնույն ժամանակ, մտահոգիչ է այն իրավիճակը, որ գնաճը՝ հատկապես սննդամթերքի շուկայում, շարունակում է նոր ռեկորդներ արձանագրել։ Պատահական չէ, որ մարտին արձանագրվել է վերջին մեկ տարվա բարձրագույն գնաճը, ինչը հատկապես ծանր իրավիճակ է ստեղծել ցածր եկամուտ ունեցող խավերի համար։

Տնտեսության մեջ դիտարկվող այսպիսի միտումներին գումարվում է նաև պետական պարտքի խնդիրը։ Արդեն իսկ մարտ ամսվա դրությամբ պետական պարտքն աճել է և հասել 13 միլիարդ 581 միլիոն դոլարի, ինչն, ըստ էության, ռեկորդային է անկախ Հայաստանի ողջ պատմության ընթացքում։ Փաշինյանի կառավարման 7 տարվա ընթացքում պետական պարտքը ծավալային առումով գրեթե կրկնապատկվել է։ Այս գումարի զգալի մասը սպասարկվում է բարձր տոկոսադրույքով։ Օրինակ՝ նոր թողարկված եվրապարտատոմսերը՝ 750 միլիոն դոլարի չափով, ունեն 7,1 տոկոս տոկոսադրույք։ Սա աննախադեպ բարձր թիվ է՝ հատկապես այն պարագայում, երբ 2021 թվականին այդ տոկոսադրույքը կազմել էր ընդամենը 3,87 տոկոս։ Միայն պարտքի սպասարկումն էական բեռ է դառնում պետության ուսերին։ Մյուս կողմից էլ՝ նշված ցուցանիշները խոսում են Հայաստանի նկատմամբ միջազգային շուկայի վստահության նվազման մասին՝ անկախ պաշտոնական հայտարարություններից։

Ճիշտ է՝ ֆինանսների նախարարության կողմից հնչող հավաստիացումներում փորձ է կատարվում ավելի մեղմ ներկայացնել առկա պատկերը՝ մատնանշելով միջազգային շուկայի անբարենպաստ պայմանները և ընդհանուր գլոբալ տնտեսական փոփոխությունները, բայց դրանք ընդամենը հանրության գլխի տակ փափուկ բարձ դնելու հուսահատ ճիգեր են։ Եթե պետական պարտքը աճում է նման տեմպերով, իսկ տնտեսությունը՝ դանդաղում, դա արդեն տեղիք է տալիս խորքային մտահոգությունների։ Պարտքի ներգրավման արդյունավետությունն էլ ակնհայտ հարցականի տակ է՝ այն իրականում օգտագործվում է հիմնականում ընթացիկ ծախսերի ֆինանսավորման համար, այլ ոչ թե տնտեսական արդյունավետ ներդրումների ուղղությամբ։

Ավելին, խիստ մտահոգիչ է այն, որ բյուջետային ծախսերն իրականացվում են ոչ թափանցիկ պայմաններում։ Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի կազմակերպությունը՝ GRECO-ն, դեռևս 2024 թվականին պահանջել էր հրապարակել բարձրաստիճան պաշտոնյաների՝ վարչապետի, նախագահի և Ազգային ժողովի նախագահի ծախսերը՝ հատկապես արարողակարգային, տրանսպորտային ու կեցության ոլորտներում։ Սակայն այս պահանջը մինչ օրս չի կատարվել, իսկ հանրությունը փաստացի զրկված է իմանալու, թե ինչպես են ծախսվում պետական միջոցները։ Օրինակ՝ բարձրաստիճան պաշտոնյաների արարողակարգային բնույթի ծախսերը շարունակում են գաղտնի մնալ՝ հղում անելով «Գնումների մասին» 2016 թվականին փոփոխված օրենքին, որը թույլ է տալիս չհրապարակել այդ տվյալները։

Բացի այդ, բյուջետային ծախսերում նկատվում է շռայլության տարր։ Ավելացել են պետական մարմինների ծախսերը, այդ թվում՝ ծառայողական ավտոմեքենաների ձեռքբերումներ, դիվանագիտական ներկայացուցիչների և պատվիրակությունների գործուղումներ, ինչպես նաև տասնյակ միլիոնավոր դրամների ծախս պահանջող հասարակական միջոցառումների կազմակերպում։

Նմանատիպ իրավիճակը վկայում է կառավարման համակարգային ճգնաժամի մասին։ Պետական ռեսուրսների բաշխումն ու օգտագործումը չի ենթարկվում հաշվետվողականության սկզբունքներին, իսկ տնտեսական քաղաքականությունը չի կարողանում ապահովել երկրի կայուն զարգացումը և սոցիալական պաշտպանությունը։

Որպես հետևանք՝ ներդրումային միջավայրը մնում է անկայուն, իսկ տնտեսական աճի բոլոր հնարավորությունները՝ սահմանափակված։ Հայաստանի տնտեսությունը մուտք է գործել անկայունության նոր փուլ, որտեղ արտաքին պարտքի աճը զուգակցվում է տնտեսական դանդաղման, անարդյունավետ կառավարման և հասարակության նկատմամբ հաշվետվողականության պակասի հետ։ Տնտեսական արգելակումը հաղթահարելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք՝ կտրուկ վերանայելու ֆինանսական քաղաքականության ողջ ճարտարապետությունը, ապահովելու վերահսկողություն և թափանցիկություն ու վերադառնալու ռազմավարական մտածողության դաշտ՝ հեռանալով ներկա վարչական «մեկօրյա լուծումների» տրամաբանությունից։ Բայց դժվար է ակնկալել, որ ներկայիս իշխանությունները ի զորու կլինեն այս առումով վերափոխվել, քանի որ հենց նրանք են, որ պետությունը դարձրել են իրենց «կթու կովը», որին չեն «կերակրում», սակայն ցանկանում են օգուտներ ստանալ։ Անձնական օգուտներ:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում