Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»
Զելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՉհամարձակվե՛ք դիպչել Տիգրանաշենին. Հայաստանի հողերից մեկ միլիմետր չպետք է պակասի. Ավետիք ՉալաբյանԳյուղացուն հոգ տարեք, նա´ է երկիրը պահողը. Հրայր ԿամենդատյանԱկբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերՖասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ ԹառոյանՄի օր էլ Փաշինյանը Երևանի թաղամասերից մեկը չի համարի Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանՄիասին կարող ենք կառուցել զարգացող, բարեկարգ ու նոր հնարավորություններով լի Գավառ. ՀայաՔվե «Հայկական քվե» կուսակցության թիմը Գավառում շարունակում է առաջ ընթանալԴեղերի էժանացում՝ եվրոպական փորձով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության օրենսդրական նոր նախաձեռնությունը. տեսանյութԴեղերի գների նվազեցմանն ուղղված բարեփոխումը կնպաստի մեր քաղաքացիների կյանքի բարելավմանը. Մարիաննա ՂահրամանյանԳավառում քարոզարշավը շարունակվում է. ՀայաՔվեՆիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն ՀովասափյանԱյս շրջագայության արդյունքները կարևոր կլինեն ոչ միայն Ֆրանսիայի արտաքին քաղաքականության, այլև անձամբ Մակրոնի համար. Զաքարյան «ՀայաՔվե»-ն պատրաստվում է կրկին դիմել Մագդալենա Գրոնոյին՝ Արցախի վերաբերյալ հասցեական մի շարք հարցադրումներովՄեր տարածաշրջանում կլինի կայուն խաղաղություն, երբ Նիկոլն ու Ալիևը չլինեն իշխանության. Արշակ ԿարապետյանCOP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր առաջ կատարած հրապարակմանը. Անդրանիկ ԳևորգյանԱյն մասին, թե ինչու մեր նորահայտ բռնապետը, ինչպես և պատմության մեջ որևէ բռնապետություն, ընդունակ չեն հաղթել մեր եկեղեցուն. Ավետիք ՉալաբյանԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը. տեսանյութՀոկտեմբերի 16-ին և 17-ին Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս տարի կրում էր ռեսուրսներից՝ հնարավորություններ խորագիրը
Քաղաքականություն

Իմպիչմենտ․ ի՞նչ է սպասվում․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

Էդմոն Մարուքյանը յութուբյան իր ալիքում տեսանյութ է հրապարակել՝ խոսելով իմպիչմենտի և սպասվող իրադարձությունների մասին․

«Մի քանի տեղ նկատեցի, որ ակտիվ լրագրողներ, Հայաստան դաշինքի կամ Պատիվ ունեմ դաշինքի աջակիցներ իմ վերջին հարցազրույցներից մեկից կտրած և կոնտեքստից կտրված մի հատված են տարածում, որտեղ ես՝ պատասխանելով Նարեկ Գալստյանի այն հարցին, թե արդյո՞ք տեսնում եմ իրական հնարավորություն վարչապետին անվստահություն հայտնելու համար, հայտարարում եմ, որ դա իրատեսական չեմ համարում ու ավելացնում․ «Իրենք դա անում են, որպեսզի շարքից հանեն Ռոբերտ Քոչարյանի խմբակցությունը»։

Բնականաբար, պատասխանի մնացած հատվածը, որտեղ ես ներկայացնում եմ այդ պահի դրությամբ ինչ գործընթացներ են տեղի ունենում քաղաքական դաշտում և դրանից ելնելով՝ հիմնավորում եմ իմ տեսակետը, տեսանյութից բացակայում է։

Փորձեմ բացատրել, թե ինչ էական փոփոխություններ են տեղի ունեցել այդ հարցազրույցից հետո և ինչ իրավիճակ է հիմա.

Երբ «Արթուն ենք» շարժման անունից ԱԺ բոլոր պատգամավորներին ուղարկվեցին Նիկոլ Փաշինյանին խելամիտ ժամկետում (10 օրվա ընթացքում) անվստահություն հայտնելու գործընթաց (իմպիչմենտ) նախաձեռնելու առաջարկով անհատական նամակները, երկու ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները, գործընթաց ձեռնարկելու փոխարեն, սկսեցին ցեխ նետել միմյանց վրա՝ մեղադրելով մեկը մյուսին՝ թեկնածու չունենալու, ստորագրություն չտալու և Նիկոլին բերելու մեջ…

Եվ այդ ժամանակ ես հայտարարել եմ, որ խորհրդարանական ընդդիմությունը չի կարողանալու արդյունքի հասնել, քանի որ՝ նախ, իրենց մոտ չի ստացվում կողմնորոշվել թեկնածուի հարցում, հետո էլ՝ չունեն պատգամավորների անհրաժեշտ քանակը (նախաձեռնությունը սկսելու համար անհրաժեշտ է 36 ստորագրություն)։ Իսկ ինչու 36 ստորագրություն չունեն որովհետև ընդդիմադիր 2 խմբակցություններից մեկական պատգամավոր անցել են իշխանության կողմը:

Դրանից հետո Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը հայտարարում են, որ իմպիչմենտի գործընթաց են նախաձեռնում՝ առաջադրելով իմ թեկնածությունը։ Իսկ դա նշանակում է՝ լիովին այլ պայմաններ, որտեղ երկու ընդդիմադիր խմբակցությունների 34 ստորագրությունները դառնում են գործոն։ Կարևոր նրբերանգ՝ իմպիչմենտ նախաձեռնած պատգամավորները նաև հայտարարել են, որ չեն աջակցի երկու ընդդիմադիր խմբակցությունների կողմից առաջադրված որևէ վարչապետի թեկնածուի։

Վերոնշյալ նոր երևան եկած հանգամանքները հաշվի առնելով՝ ես տվել եմ իմ համաձայնությունը, որպեսզի պատգամավորները առաջադրեն իմ թեկնածությունը և պատրաստակամություն եմ հայտնել մտնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի մեջ։

Ամփոփելով.
Այսօր կա մեկ առաջադրված թեկնածու, և եթե ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները չմիանան ստորագրահավաքին կամ փորձեն առաջադրել թեկնածու, ում չեն միանում Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը, դա կնշանակի հատուկ տապալել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը: Վաղը կամ մյուս օրը ընդդիմադիր խմբակցությունների հետ հանդիպումների ընթացքում այս հարցերին երես առ երես էլ կպատասխանեմ:

Այնպես որ՝ հուսով եմ այդ մեդիամանիպուլացիաները զուտ պատահական են և ստորագրահավաքին չմիանալու պատճառներ չեն փնտրվում: Եվ ուրեմն պետք է հավատարիմ մնալ արված հայտարարություններին, որ առանց նախապայմանների պատրաստ են տալ ստորագրությունները և ստորագրել ձևաթուղթը»։