Երևանի Աջափնյակ վարչական շրջանը համալրվեց ժամանակակից և հարմարավետ նոր բնակելի թաղամասով
Նոր նշաձող` քաղաքաշինության ոլորտում, կյանքի նոր որակ՝ բնակիչների համար․ Երևանի Աջափնյակ վարչական շրջանը համալրվեց ժամանակակից և հարմարավետ նոր բնակելի թաղամասով։ Գրիգոր Հասրաթյան 15 հասցեում մեծ հանդիսավորությամբ պաշտոնապես բացվեց Կռունկ բնակելի թաղամասը։ Կառուցապատողը Արտքոմփանի ընկերությունն է։
ԿՌՈՒՆԿ-ը Արտքոմփանիի կարևորագույն նախագծերից մեկն է, այն ինչպես միշտ, իրականացվել է մեծ պատասխանատվությամբ, պրոֆեսիոնալ մոտեցմամբ ու ժամանակակից չափանիշներին համապատասխան:
Բացման միջոցառմանը ներկա էին պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, թաղամասի կառուցապատման աշխատանքներում ներգրաված մասնագետներ, գործընկեր կազմակերպություններ, թաղամասի բնակիչներ և այլ հյուրեր։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն իր շնորհավորական ուղերձում շեշտեց որակյալ թաղամասային կառուցապատման ծրագրեր իրականացնելու կարևորությունը և հայտնեց, որ նման ծրագրերն իրենց կողմից կստանան աջակցություն ու կարժանան խրախուսանքի։
«Կռունկ» թաղամասի շինարարությունն իրականացվել է 2020 թվականից ի վեր՝ ԱՐՏՔՈՄՓԱՆԻ ընկերության կողմից: Պրոֆեսիոնալ թիմն ապահովել է կառուցապատման գործընթացի սահուն և արդյունավետ ընթացքը, միավորելով ոլորտի լավագույն մասնագետներին ու կազմակերպություններին։ Թաղամասը ներառում է 14-հարկանի 3 նոր շենք՝ 273 հարմարավետ բնակարաններով, կոմերցիոն տարածքներ, 192 ստորգետնյա ավտոկայանատեղի, կանաչապատ ու ընդարձակ բակեր, ֆուտբոլի դաշտ, խաղահրապարակներ, զրուցարաններ, սպորտային ու հանգստի գոտիներ։ Նախագիծն աչքի է ընկնում բարձր սեյսմակայունությամբ (9+ բալ) և ժամանակակից ինժեներատեխնիկական լուծումներով։ Եվ ահա, ԿՌՈՒՆԿ բնակելի թաղամասը հանձնվում է շահագործման՝ տրամադրելով բարեկեցիկ պայմաններ ավելի քան 270 ընտանիքի, որոնք այսօր վայելում են կյանքի բարձր որակ, հարմարավետություն, հանգստի ու ժամանցի հնարավորություններ։
Այս թաղամասը ստեղծվել է՝ պատասխանելու 21-րդ դարի բնակչի պահանջներին, միաժամանակ պահպանելով այն մարդկային արժեքները, որոնք են՝ անվտանգությունը, համակեցությունը և հարևանությունը։
Միջոցառման ժամանակ շնորհակալագրեր հանձնվեցին թաղամասի կառուցապատման աշխատանքներում իրենց մեծ ներդրումն ունեցած մասնագետներին և գործընկեր կազմակերպություններին։ Այնուհետև պետական կառավարման,ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները և այլ հյուրեր շրջայց կատարեցին նոր թաղամասի նորակառույց բնակարաններ ,իսկ որպես նոր կյանքի սկիզբ՝ նոր թաղամասում իրականացրեցին ծառատունկ։
Կռունկ բնակելի թաղամասը կյանքի նոր չափանիշների վառ օրինակ է և լավագույն ապացույց, որ Հայաստանում հնարավոր է սահմանված ժամկետներում կառուցել որակյալ, ժամանակակից և հարմարավետ միջավայր՝ միջազգային չափանիշներին համապատասխան:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Team Telecom Armenia-ն՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկեր