Բա Մարզահամերգային համալիրում ի՞նչ պետք է տեղի ունենա. քննադատելու փոխարեն պետք է քաջալերել. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Ես զարմացած եմ, մի հետաքրքիր տեսարանի եմ ականատես եղել. աղմուկ բարձրացավ, որ մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել հարսանիք: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հասկանու՞մ եք, այն որ տարիներով մարզահամերգային համալիրը քանդվում էր բառիս բուն իմաստով, քանդվում, քայքայվում էր, և մենք այսքան միլիարդներ ենք դնում, միլիարդներ ենք դնում, չէինք կարողանում կանգնեցնել քայքայման պրոցեսը։ Բա պետք է տնտեսվարությամբ զբաղվի, բա ասենք մարզահամերգային համալիրում ի՞նչ պիտի տեղի ունենա։ Ընդհակառակը պետք է քաջալերել նման միջոցառումները»,- ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ այսօր հարյուրավոր ընտանիքներ գնում են Դուբայում հարսանիք են անում: «Իսկ որ այստեղ կարող է սննդի համակարգն աշխատել, կարող են երաժիշտները հավելյալ գումար ստանան, վերջը ենթակա դիզայներները հավելյալ գումար ստանան, չգիտեմ, ծառայություններ մատուցողները հավելյալ գումար ստանան, հավելյալ հարկ վճարեն և հավելյալ ծախսեր անելու հնարավորություն ունենանք: Չէ, եկեք ձեռք չտանք, չմոտենաք համալիրին»,- նշեց նա:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան