Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը «Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ» Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ» Սուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր Կամենդատյան Գործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն Մանվելյան Այսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա Սողոմոնյան Փոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ Զաքարյան Կապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ» Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան
Ընտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիԹրամփը վստահ էր, որ Ուկրաինան կպարտվի պատերազմում․ ՄակրոնՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածը«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ազգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանԻրազեկում․ Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոցՎրաց-հայկական սահմանը հատելուց հետո ուղևորների մոտից հայտնաբերվել է 7 մլն ռուբլի գումարԸնտրական իրավունքի իրացման դեպքում արտերկրի մեր հայրենակիցները դարձել են իշխանությունների թշնամինՀՃՇ֊ն և ՀՃԿ֊ն միանում են Սամվել Կարապետյանի կոչին, որ հաջիևները մեր երկրի ճակատագիրը չորոշեն․ Արշակ ԿարապետյանՀյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի թունելում աշխատանքները թևակոխում են նոր փուլԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համարՀայաստան-Սփյուռք և Սփյուռք-Հայաստան օրգանական կապը մեր կենսական հրամայականն է. Գոռ ԳևորգյանՈչ մի սոցհարցում «Քաղաքացիական պայմանագրին» 49% չի տվել, այդպիսի վարկանիշ չեն ունեցել. Արեգ ՍավգուլյանԸնտրախախտումների շուրջ 30%֊ը եղել է վարչական ռեսուրսի կիրառման արդյունքում. Ատոմ ՄխիթարյանՀունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները. Լևոն ԱզիզյանՌազմավարական սեսսիաներ` երբ յուրաքանչյուր կարծիք կարևոր է․ այս գաղափարի շուրջ են կառուցված ԶՊՄԿ-ում մեկնարկած ռազմավարական սեսսիաները ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Քաղաքականություն

Գագիկ Ծառուկյանի հետ հարցազրույցի թեզիսների ամփոփում. Շաքե Իսայան

Շաքե Իսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Զրույցի ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր, որոնք հատկապես արդիական և զգայուն են մեր հասարակության համար։ Ստորև ներկայացնում եմ Գագիկ Ծառուկյանի կողմից հնչեցված հիմնական թեզիսները, որոնք առանձնացրել եմ՝ որպես հարցազրույցի ամփոփում.
 
Մթնոլորտի կարևորությունը.

«Ես գիտեմ մի բան. մեր ազգին սազական չէ, որ մեր երեխաները մեծանան պարտության և խեղճության մթնոլորտում»։

Արժեքների մասին.

«Մեր երկրի արժեքը արդար քրտինքով աշխատող և արժանապատիվ կյանքով ապրող մարդն է»։

Բաքվում պահվող գերիների ճակատագիրը.

«Քանի դեռ գերիներ ունենք Բաքվում, չենք կարող հանգիստ ապրել. սա ազգային արժանապատվության հարց է։ Պետք է ամեն հնարավոր քայլ անել նրանց ազատելու համար»։

Արցախցիների խնդիրների համակարգային լուծումը.

«Հիսուն տարի էլ 40 հազար դրամ տան՝ խնդիրները չեն լուծվելու։ Պետք է խրախուսել բնակարանային շինարարություն՝ գյուղերի, թաղամասերի, քաղաքների կառուցում Արցախի մեր հայրենակիցների համար։ Սա պետք է արվի պետություն-մասնավոր համագործակցությամբ»։

Հասարակության պառակտման անթույլատրելիությունը.

«Մեծագույն հանցագործություն է՝ մեր ժողովրդին բաժանել «ռուսամետների», «արևմտամետների» և այլ խմբերի։ Մենք ուժեղ ենք, եթե միասին ենք. Մենք ունենք մեկ հայրենիք»։

Պատմական հիշողության պահպանումը

«Ես եղել եմ Մոսկվայի զորահանդեսին։ Մենք մեծ հաղթանակի մի մասն ենք, և պետք է հպարտանանք դրանով։ Շատ կուզեի, որ հայկական զորախումբը ներկայացվեր Կարմիր հրապարակում՝ մասնակցեին նաև Արցախից զինվորներ»։

Հայ-ռուսական հարաբերությունների մասին

«Այսօր բոլոր պետությունները ձգտում են Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունների։ Ինչու՞ պետք է մենք թշնամանանք: Մենք նույնպես պետք է տնտեսական և անվտանգային խոշոր ծրագրեր քննարկենք, որոնք մեր երկիրը լրիվ ուրիշ վիճակի կբերեն: Շատ մեծ հնարավորություններ կան միասին աշխատելու, իսկ սրա հակառակը դատարկ խոսելն է»։

Քաղաքական ուժերը չունեն վստահություն.

«Ոչ մի կուսակցություն միայնակ չի կարող երկիրը դուրս բերել այս վիճակից։ Ժողովուրդը հոգնել է հնի ու նորի պայքարից. մարդիկ ապագա են ուզում»։

Վերկուսակցական համախմբման անհրաժեշտությունը.

«Պետք է մի կողմ դնել կուսակցական պատկանելությունը։ Կարևոր է բոլոր գրագետ, փորձառու և հայրենասեր մարդկանց ներգրավումը երկրի զարգացման գործին»։

Ընտրությունների մասնակցության տեսլականը.

«Ընտրությունների մասնակցության ձևաչափի մասին դեռ շուտ է խոսել։ Եթե մասնակցեմ, ապա ներկայանալու եմ «Առաջարկ Հայաստանին» ծրագրով, որը լուծումներ կառաջարկի յուրաքանչյուր քաղաքացու համար: Ամեն ընտանիք, ամեն քաղաքացի այդ ծրագրում պետք է տեսնի իր խնդիրների լուծումը։ Ի՞նչ է առաջարկվում իրեն, որ ինքն ավելի լավ ապրի, իր ընտանիքն ավելի լավ ապրի, երկիրն անվտանգ լինի, բիզնեսն արդար պայմաններում անի։ Ի՞նչ երաշխիքներ կարող է տալ երկիրն իր քաղաքացուն ՝անվտանգության, առողջապահության, սոցիալական ապահովության առումով»։

Հայրենիքը պետք է լինի առաջնահերթ, ոչ թե պաշտոնը.

«Այո, ես պատրաստ եմ ամեն ինչ անել լրջագույն ծրագիր կազմելու, Հայաստանի և Սփյուռքի լավագույն մասնագետների ջանքերով, պատրաստ եմ համախմբել բոլոր ոլորտների գրագետ, պարկեշտ մարդկանց, ներկայացնել ծրագիրը և անձամբ չհավակնել վարչապետի պաշտոնին։ Ես ամեն ինչի հասած մարդ եմ, ինձ պաշտոնը չի հետաքրքրում, ինձ իմ հայրենիքն է հետաքրքրում»։

Քրիստոսի արձանի կառուցման գաղափարը.

«Արձանի կառուցման հիմքում ընկած է ազգային վերածննդի, ներքին համերաշխության և աշխարհին նորովի ներկայանալու գաղափարը։ Այն լինելու է ազգային նախագիծ, որտեղ յուրաքանչյուր հայ, յուրաքանչյուր քրիստոնյա, մեր ժողովրդի յուրաքանչյուր բարեկամ կարողանալու է իր մասնակցությունն ունենալ։