«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու Էդուարդ Գևորգյանն ընդունվել է Զալցբուրգի Մոցարտեում համալսարան
Զալցբուրգի Մոցարտեում համալսարանը, որը հիմնադրվել է 1841 թ․-ին և անվանակոչվել ի պատիվ անվանի կոմպոզիտոր Վոլֆգանգ Մոցարտի, Ավստրիայի առաջատար երաժշտական կրթօջախներից է: Այն առաջարկում է բազմազան ուսումնական ծրագրեր, այդ թվում՝ դասական երաժշտություն, օպերա, գործիքային արվեստ և այլն: Այստեղ սովորում են ուսանողներ ամբողջ աշխարհից: Մոցարտեումը կազմակերպում է համերգներ, վարպետության դասեր և փառատոներ՝ նպաստելով երաժշտական արվեստի տարածմանը և մասսայականացմանը: Այստեղ տաղանդավոր երաժիշտները ստանում են բարձրագույն կրթություն, որն ունի միջազգային ճանաչում։
Եվ ահա այս հեղինակավոր համալսարան է ընդունվել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, դաշնակահար Էդուարդ Գևորգյանը։ Նա ստացել է ընդունելության առավելագույն՝ 25/25 միավոր։
Էդուարդն արդեն չորրորդ տարին է՝ երաժշտական այս մեծ ընտանիքի անդամն է։ Նա հասցրել է ելույթ ունենալ միջազգային բեմերում։ Այս տարվա մարտին Էդուարդը ներկայացրել է Հայաստանը հեղինակավոր Berliner Klavierfesttage փառատոնին և ելույթ ունեցել հանրահայտ Berliner Philharmoniker-ում:
Երիտասարդ դաշնակահարի հաջողությունները պայմանավորված են նրա տաղանդով ու աշխատասիրությամբ, բայց, իհարկե, սա նաև «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի հետ համատեղ աշխատանքի արդյունքն է։ Էդուարդի այս կարևոր ձեռքբերումը՝ հեղինակավոր Մոցարտեում համալսարան ընդունվելը վկայում է այն մասին, թե որքան կարևոր են այն մեծ ջանքերը, որոնք պատանի երաժիշտների կարողությունների զարգացման գործում ներդնում է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը։ Հիմնադրամի ցանկացած կրթաթոշակառուի հաջողություն մղում է նրանց անել ավելին Հայաստանի տաղանդավոր երեխաների համար ճանապարհ հարթելու գործում։




















Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրել