Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ»
2027 թ.-ի հունվարի 1-ից առողջության ապահովագրությանը կարող եք միացնել նաև ձեր հարազատներին. որքա՞ն պետք է վճարեքԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ինԴադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախըԲելառուսն արգելել է Լատվիայից մի շարք ապրանքների ներմուծումըBloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»Աղվերանի անտառում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԶանգեզուր համայնքում նկատվել է ընձառյուծ, որին կոչել են Աղասի անվամբՎեգա ընկերությունը COP17-ի մասնակիցՌեսուրսներից դեպի նոր հնարավորություններ. Կայացավ Mining Armenia Forum-ըԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանըԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը․Ուժեղ ՀայաստանԵգիպտոսը որոշել է զորքեր տեղակայել՝ Սաուդյան Արաբիան պաշտպանելու համարԻնչո՞ւ Փաշինյանը մերժեց պատերազմը դադարեցնելու առաջարկը․ ո՞րն էր իրական պատճառը. Էդուարդ ՇարմազանովՈղբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրումԷրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտըՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ըՌուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական ԱսիայումՓաշինյա՛ն, դադարի՛ր Տիգրանաշենն անվանել Քյարքի, այն հայկական տարածք է. Ավետիք ՉալաբյանՏեղի է ունեցել «Vedi Central Residence» բնակելի համալիրի հիմնարկեքըԱյլևս ստիպված չեք լինի արտերկրում գտնվող հարազատներից դեղորայք խնդրել. տեսանյութ
Քաղաքականություն

Սամվել Կարապետյանի կալանավորումը Նիկոլ Փաշինյանի վախերի դրսևորում է, ուրիշ որևէ բան չկա այստեղ. Աննա Գրիգորյան (տեսանյութ)

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ելույթի ժամանակ միացրեց Նիկոլ Փաշինյանի ելույթներից մեկի ձայնագրությունը, որտեղ վարչապետը հայտարարել է. «Եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչո՞ւ են Սամվել Կարապետյանը և Ռուբեն Վարդանյանը միլիոնավոր դոլարներ ներդրում ՀՀ-ում»։

Պատգամավորը հավելեց, որ Փաշինյանը վերջում առաջարկել է նաև ծափահարել թե՛ Սամվել Կարապետյանին, թե՛ Ռուբեն Վարդանյանին։

«Ես գիտեմ՝ ինչու են իրենք ներդրում արել ՀՀ-ում և Արցախում, որովհետև ՀՀ-ն և Արցախն իրենց հայրենիք են, և նրանք սիրում են իրենց հայրենիքը։ Իսկ ինչու է հիմա Սամվել Կարապետյանն այս իշխանության օրոք կալանավորված, և ինչու է Ռուբեն Վարդանյանն Ալիևի ռեժիմի օրոք կալանավորված, այդ հարցի պատասխանը ես ևս գիտեմ՝ որովհետև դուք երկուսդ էլ ատում եք հայ ժողովրդին և հայկական պետականությունները, ինչպես Հայաստանի Հանրապետությունը, այնպես էլ Արցախը»,- նշեց Գրիգորյանը:

Պատգամավորի խոսքով՝ Կարապետյանի հանդեպ իրականացվածն ընդհանրապես ուժի գործոն չէ, ուժի ցուցադրություն չէր, այլ բացառապես թուլության, վախերի ցուցադրություն:

«Ուզում եմ հասկանալ՝ այդ ինչի՞ց եք էլի այդքան վախենում: Մարդն ընդամենն ասել է, որ եկեղեցու կողքին կանգնած է լինելու, եկեղեցուն է պաշտպանելու, այդ ի՞նչ մի այսպես վախեցած, սարսափած վիճակում եք գտնվում: Այո, պետք է արձանագրել՝ Սամվել Կարապետյանի կալանավորումը Նիկոլ Փաշինյանի վախերի դրսևորում է, ուրիշ որևէ բան չկա այստեղ»,- ասաց նա:

Պատգամավորի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանն այս տարիների ընթացքում ապացուցել է, որ ինքն առհասարակ ատում է հաջողակ մարդկանց, ատում է այն մարդկանց, ովքեր հաղթանակի հետ են ասոցացվում, ատում է մարդկանց, ովքեր արժեք են ստեղծում:

«Էական չէ, թե այդ մարդիկ ովքեր են՝ նախագահներ լինեն, զինվորականներ լինեն, բիզնեսմեններ լինեն, թե ուղղակի սպորտսմեններ, օրինակ, Հենրիխ Մխիթարյանի դեպքում, Լևոն Արոնյանի և մյուսների դեպքում: Հատկանշական է, որ այս մարդը երկրի սահմաններից դուրս թշնամիներ չունի, իր բոլոր թշնամիները ՀՀ-ում են, հայի անուն ազգանուն ունեցող մարդիկ են միայն նրա թշնամիները: Այլ ձև չես կարող բացատրել, թե ինչպես է, օրինակ, Նիկոլ Փաշինյանն այսպես վիզը ծուռ կանգնում Ալիևի առաջ, ասում՝ է, արի գնանք սուրճ խմենք, կամ Էրդողանի գիրքն այդպես ոգևորված իր կրծքին սեղմում, կանգնում, հետո գալիս ՀՀ թուր ճոճում բոլորի նկատմամբ»,- ասաց նա: