Բոլորիս գլխում մի բան է՝ նրանց նպատակը Թուրանն է. իրենք ուզում են գնան-գան հարավ, հյուսիս, արևելք արևմո՞ւտք, է թո՛ղ գնան, մենք էլ ենք ուզում. Փաշինյան (տեսանյութ)
Պոլսո Հայոց պատրիարքը Փաշինյանի՝ թուրքական համայնքի հետ հանդիպմանը հրավիրվել է, սակայն չի մասնակցել: Թե ինչու Պատրիարքը ներկա չէ Փաշինյանի հետ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, հարցը վարչապետին ուղղես «Ակօս»-ի թղթակիցը:
Փաշինյանն ի պատասխան ասաց, ոչինչ որ իրենք չեն եկել հանդիպմանը: «Ես նախատեսում եմ այցելել պատրիարքարան, անպայման եկեղեցի կմտնեմ, մոմ կվառեմ: Այսինքն, եթե իրենք չեն եկել, ես կգնամ, ոչ մի խնդիր»,- ասել է Փաշինյանը:
«Ակօս»-ի թղթակիցը նաև հետարքրքվել էր, թե ինչքան է Փաշինյանը պատրաստվում սիրաշահել «գազանին», որի նպատակը մեծ Թուրանի գաղափարն իրականացնելն է, ինչի համար պետք է «Զանգեզուրի միջանցքը»:
Փաշինյանն ի պատասխան նշեց՝ որ ասում ենք՝ «Գազան, գազան, գազան» մենք դեռ մեզ պետք է նայենք: «Մենք նման ենք մի սուբյեկտի, որը հայտնվել է մայրուղու վրա, ում անընդհատ վրաերթի են ենթարկում, վեր է կենում, էլի ավտոյի տակ է ընկնում, վեր է կենում, էլի ավտոյի տակ է ընկնում: Չի հասկանում՝ ինչի է ավտոյի տակ անընդհատ ընկնում: Ինքը չգիտի երթևեկության կանոնները, չգիտի, որ էդտեղ գտնվելը 95 ու ավել տոկոս հնարավորություն է ստեղծում, որ ինքն ավոտյի տակ կընկնի: Ու դրա պատճառը ոչ թե այն է, որ դիմացի ավտոն գազան է, այլ այն է, քանի որ, եթե էդտեղ է կանգնել, ընկնելու է ավտոյի տակ»,- ասել է նա:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Պայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ Հայաստան