Սա բռնապետական հոգեվիճակի նշան է, երբ իշխանությունն այլևս չունի վստահություն սեփական հիմքերի հանդեպ և սկսում է վախենալ ոչ միայն զանգվածային ընդվզումից, այլ նույնիսկ անհատական քայլից, դեմքի արտահայտությունից, խոհից․ Անանյան
Սա բռնապետական հոգեվիճակի նշան է, երբ իշխանությունն այլևս չունի վստահություն սեփական հիմքերի հանդեպ և սկսում է վախենալ ոչ միայն զանգվածային ընդվզումից, այլ նույնիսկ անհատական քայլից, դեմքի արտահայտությունից, խոհից։
Գրել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։
«Սամվել Կարապետյանի, Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուս մեր հայրենակիցների կալանավորումները, ինչպես նաև Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ հարուցելը միանշանակորեն բացահայտում են դրանց քաղաքական դրդապատճառները։ Այստեղ այլևս ոչ թե իրավական գործընթացների բնականոն ընթացքի, այլ` ուղղորդված և կանխամտածված բռնատիրական մեխանիզմի հետ գործ ունենք։ Մենք իշխանության կենտրոնում հանգրվանած բռնազավթչի ձեռքով իրականացվող համակարգային քաղաքական հաշվեհարդարի ականատեսն ենք լինում։ Ճնշվում է ոչ թե հանցանքը, այլ՝ ընդվզումը, հետապնդվում է ոչ թե մեղավորը, այլ՝ արժեքների պաշտպանության ճիչը։
Սակայն, որքան էլ այս գործողությունները մշակված ու համակարգված թվան, դրանց իրագործման կերպը օրեցօր մատնում է խորացող խուճապը։ Որոշումները կայացվում են ոչ թե սառնասրտորեն, այլ շտապողականությամբ՝ հաճախ անկազմակերպ, անգամ հակասական։ Սա բռնապետական հոգեվիճակի նշան է, երբ իշխանությունն այլևս չունի վստահություն սեփական հիմքերի հանդեպ և սկսում է վախենալ ոչ միայն զանգվածային ընդվզումից, այլ նույնիսկ անհատական քայլից, դեմքի արտահայտությունից, խոհից։
Այս պայմաններում իշխանության ձեռնարկած յուրաքանչյուր քայլ հիշեցնում է կրակը մարելու փորձ՝ այնտեղ, որտեղ բոցը դեռ չի բռնկվել։ Բայց հենց այդ քայլերով է, որ նրանք բորբոքում են այն։
Այդուհանդերձ, պետք է չկորցնել իրականության ողջ պատկերը․ հասարակությունը դեռ գտնվում է զայրույթի՝ տակով հոսող, բայց դեռ չպայթած լռության փուլում։ Քաղաքացիական էներգիան կուտակվում է, և հասարակական դիմադրության հզոր ալիքը՝ չնայած դեռևս ամբողջապես չի հասունացել, անխուսափելիորեն մոտենում է իր ճեղքումին։
Այս իրողության պայմաններում մեր առաջադրանքը միայն վերլուծելն ու արձանագրելը չէ։ Մենք կոչված ենք գործելու։ Մեզանից յուրաքանչյուրին հասած «քաղաքացիական տնային աշխատանքը» մեկն է՝ վերաիմաստավորել մեր դերը այս գործընթացում, լինել սթափ ու գործուն, չվախենալ համախմբվելուց և չվարանել ներգրավվելուց։ Միայն համառությամբ, սկզբունքայնությամբ և միասնությամբ է հնարավոր դիմագրավել այս մթագնող շրջափակումը։ Միայն այդպես կարող ենք պաշտպանել մեր երկիրն ու պետականությունը, վերականգնել արժանապատվությունն ու արդարությունը և պետության քաղաքական կյանքը վերադարձնել ժողովրդավարության ու արժեհամակարգային ակունքներին»։




















Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարություն
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...