Մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման նախագծային աշխատանքներն արդեն ավարտված են, պետք է արդեն սկսենք շինարարությունը. Ավինյան (տեսանյութ)
Մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման նախագծային աշխատանքներն արդեն ավարտված են, պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը ստացված է: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի Համայնքային ծրագրերի իրականացման խմբի ղեկավար Անետա Բաբայանը:
Նրա խոսքով՝ այդ բոլոր գործընթացներն ավարտին հասցնելու հիմքով վերջին տրանշի ֆինանսավորման փաստաթղթերը ներկայացված են արդեն աշխատակազմի ֆինանսական վարչություն վճարման ընթացքավորման համար:
«Բացի դրանից նաև կառուցման հարակից ազդեցության ենթարկվող տարածքում մենք օտարման գոտի ունենք: Նախնական ուսումնասիրված և օտարման գործընթացները պատշաճ իրականացում անցնելու համար արդեն իսկ ձեզ հաստատման է տրված՝ գերակա շահ ճանաչելու մասին որոշման նախագիծը, որը ուղարկում ենք կառավարություն շրջանառության և կառավարության որոշում ստանալու համար, որպեսզի գործընթացը հնարավորինս արագ մեկնարկենք:
Միաժամանակ նաև այս աշխատանքներ ենք տանում ներքին, մեր տնային առաջադրանքն ենք կատարում, որպեսզի գտնենք այն մեթոդաբանությունը, որով որ կկարողանանք շինարարական աշխատանքներն արդեն այս տարի մեկնարկել, ձեզ լրացուցիչ կներկայացնենք առաջարկ այդ մասին»,- ասաց նա:
Քաղաքապետ Ավինյանը նշեց, որ շատ կարևոր աշխատանք են ամփոփում՝ Աջափնյակ կայարանի նախագծային աշխատանքներն ամբողջապես ընդունված են, փորձաքննությունները բոլորը անցած են, և պարզ է, և համալիր է:
«Հաջորդիվ արդեն պետք է քննարկենք ֆինանսավորման հարցերը, բայց հնարավորինս էլի փորձում ենք, մեր հիմնական նպատակը ամենասեղմ ժամանակամիջոցում իրականացնել ծրագիրը: Այսինքն, շինարարությունը սկսել, ինչքան հնարավոր է շուտ, և հետևապես մեր հիմնական նպատակը պետք է լինի սեղմ ժամկետները, որովհետև նախագիծը ունենք, կարանք գնանք այս ճանապարհով, մյուս ճանապարհով, այն մյուս ճանապարհով, այս մի գործընկերոջ հետ, այն մյուս գործընկերոջ հետ, որ գործընկերոջ հետ ֆինանսական առումով ամենակարճը կտևի պրոցեսները, այդ ճանապարհով պետք է գնանք»,- ասաց նա:




















Երիտասարդները՝ հանքարդյունաբերության իրական խնդիրների լուծման ճանապարհին․ ԶՊՄԿ-ն՝ CaseKey 2026-ում
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նոյեմբերի 15-17-ը մասնակցում է Մոսկվայում անցկացվող «Հանուն ազգե...
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 17/18-ին
Բաքուն ՉԻ՛ ԿԱՐՈՂ Հայաստանի Հանրապետությանը պարտադրել ներքին օրակարգ. Մարիաննա Ղահրամանյան
Արևմուտքը կընդունի՞ արդյոք ՆԱՏՕ-ի՝ մինչև ընդլայնումն ունեցած տեղակայմանը վերադառնալու պահանջները՝ դե...
Ցույց տվեք Ադրբեջանի որևէ օրենք, որը վերաբերում է Ղարաբաղին. Արշակ Կարապետյան
Քաղաքական հետապնդումների նպատակը հասարակությանը վախի մթնոլորտում պահելն է՝ Ալիևի պարտադրած Սահմանադր...
Իբր հեգնում էր. հիմա իրագործում է. Դավիթ Սարգսյան
Երևանը մերժում է «Ալիևյան Սահմանադրությունը». Հայաստանի Սահմանադրության ճակատագիրը որոշելու են հայեր...