Իշխանության նախաձեռնած «Խլելը նորաձև է» օպերացիան բազմերանգ դրսևորումներ է ստանում․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
Իշխանության նախաձեռնած «Խլելը նորաձև է» օպերացիան բազմերանգ դրսևորումներ է ստանում, որով փորձ է արվում և՛ հաշվեհարդար տեսնել քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ և՛ իշխանությունն օգտագործել ուրիշի ստեղծածի հաշվին նեղ խմբային շահեր կարգավորելու համար:
ԱԺ-ում ՀԷՑ-ի պետականացման հարից քննարկման ժամանակ հայտարարել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Թեև օրվա թնջուկի կենտրոնում ՀԷՑ-ի շուրջ ստեղծված իրավիճակն է, սակայն ակնհայտորեն այս ամենն ուղիղ կապ ունի իշխանության՝ Մայր Աթոռի դեմ հրահրած անարժանապատիվ պատերազմին և նրա սատարման դիրքերից հանդես եկողներին:
Ավելին՝ սա միայն Սամվել Կարապետյանին վերաբերվող հարց չէ, այստեղ Կարապետյանի ֆիգուրը որպես անվիճելի հեղինակություն առաջին պլան է բերվում մյուսներին ազդանշան ուղարկելու առ այն, որ իշխանությունն իր կառուցած բռնատիրությունը պաշտպանելու ճանապարհին մարդկանց ունեզրկելու, ազատությունից զրկելու կամ բռնություն գործադրելուց հետ չի կանգնի:
Իշխանությունը փորձում է երկիրը, հազարամյակներով ստեղծվածն ու երկրի կենսունակությունն ապահովող ինստիտուտները` Մայր Աթոռից մինչև ազգային արժեքներ, զրոյացնել ու ճանապարհ բացել փլատակների վրա հավերժ իշխելու իր գաղափարների համար:
Այս ճանապարհին իշխանությունը շարժվում է այնպես, ինչն իր մոտ ամենալավն է ստացվում՝ հասարակության ներսում թշնամություն սերմանում, ներհասարակական բևեռացման խորացում, որտեղ բոլորը բոլորի դեմ են գործում:
Իշխանության համար կա մեկ գերագույն նպատակ՝ որքան հնարավոր է երկար պահել իշխանությունը, իսկ դրա ճանապարհին, այսպես կոչված, ցանկացած խոչընդոտ՝ քաղաքական ընդդիմախոսությունից մինչև հանրային բողոքի ցանկացած դրսևորում, բոլոր միջոցներով ճնշվելու է:
Ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության մասին ամենաշատը խոսող կառավարությունը երկիրը վերածել է բռնատիրության, որտեղ մարդկանց առաջարկվում է կա՛մ ենթարկվել իշխանության գծած խաղի կանոններին կա՛մ ազատազրկվել կա՛մ պարզապես թողնել երկիրն ու հեռանալ»:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Պայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ Հայաստան