Ապօրինի շրջանառությունից հանվել է 6 կիլոգրամից ավելի թմրանյութ (տեսանյութ)
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն, օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում, ստացան ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ հերթական հավաստի տեղեկությունը, որն իրացրին համագործակցելով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ծառայողների և Երևանի պարեկների հետ: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Համատեղ աշխատանքի արդյունքում հուլիսի 7-ին` ժամը 15.20-ին, մայրաքաղաքի Մազմանյան փողոցում ձերբակալվեցին Ձորաղբյուրի բնակիչ երկու տղամարդ ու ու երևանցի մի կին:
40-ամյա տղամարդու վարած «Ֆորդ» մակնիշի մեքենայով հանդերձ նրանք տեղափոխվեցին Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին:
Վարորդի խուզարկությամբ հայտնաբերվեց մոխրանման հետքերով կաթուցիչ, նաև` ծալովի դանակ:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում դատարանի որոշմամբ 40-ամյա տղամարդու տունը խուզարկվեց։
Հայտնաբերվեցին տարատեսակ թմրամիջոցների առանձնապես խոշոր չափերով զանգվածներ, մասնավորապես՝ 3 կիլոգրամ 742 գրամ ափիոն, 1 կիլոգրամ 850 գրամ մարիխուանա, 596 գրամ մեթամֆետամին, 256 գրամ հաշիշ ու մեթադոնի 10 հաբ, նաև`գնդացրի երկու փամփուշտ:
Միայն այս բացահայտմամբ շրջանառությունից դուրս է բերվել շուկայական արժեքով շուրջ 216 միլիոն դրամի թմրամիջոց։
Երեքն էլ տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր։
Նշանակվել են դատաքիմիական և դատաձգաբանական փորձաքննություններ։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Պայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ Հայաստան