Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Օմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա Սողոմոնյան ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ. Արտակ Զաքարյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿ Սանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրայր Կամենդատյան Խնայվում է 927 խորանարդ մետր ջուր. Կանադայում ստեղծվել է ցրտադիմացկուն լողացող արևային էլեկտրակայան Կապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններ Աղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռանն է կանգնած. Նարեկ Կարապետյան
Ավետիք Չալաբյանի վերաբերյալ ապօրինի քրեական վարույթն ուղարկվել է դատարան«Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի մրցանակաբաշխությունը․ հավաստագրերի հանձնումՍամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար ՂումաշյանՆոր Samsung Galaxy A27՝ Ucom-ի «Վերադարձ դպրոց 2026» հատուկ առաջարկի շրջանակում Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Ներդրումային հնարավորություն «ԴՈՄՈՒՍ»-ում Ստեփանակերտի Մայր Տաճարը ոչնչացվեց, ասացին՝ քայլ չենք ձեռնարկի․ ազգային ամոթ է․ Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովի նիստի ընթացքում շնորհավորեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանին` ծննդյան 61-ամյակի կապակցությամբԱվետիք Չալաբյանի կալանավորումը ամբողջությամբ ապօրինի է. Ժաննա ԱլեքսանյանՔաղաքականությամբ զբաղվելը դա մեծ պատասխանատվություն է ողջ ազգի և պետականության, պետության նկատմամբ. Մհեր ԱվետիսյանՊետության իրական դերը հյուրանոց կառուցելը չէ, այլ անվտանգ ու շահութաբեր միջավայր ստեղծելն է. Հրայր ԿամենդատյանՉենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Գերմանիայի բանակն օգնում է մարել անտառային հրդեհը Բելգիայում, որը բռնկվել է գերմանական սահմանի մոտՄալիշկա գյուղում կա՛մ շրջում է որևէ մեկի ապուպապի ուրվականը, կա՛մ ոստիկանությունն անզոր է ընդամենը մի գյուղում բռնել ընդամենը մի հոգուԱրտակարգ իրավիճակ. 4-րդ օրն է 6 հարկանի շենքի 250-ից ավելի բնակիչներ, որոնց մեծ մասը երեխաներ են, մնացել են առանց հոսանքիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինԱդրբեջանը հետախուզում է հայտարարել 3 ռուս քաղաքական մեկնաբանների նկատմամբՀայաստանը ԵԱՏՄ-ում առաջատար է բեռնափոխադրումների աճով՝ 12,1%57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ 10 մ բարձրությունից ընկել և մահացել էՍամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն և հռչակվեց աշխարհի չեմպիոն
Քաղաքականություն

Նիկոլին հնարավոր է և պետք է հաղթել օր առաջ. միակ տարբերակը՝ գաղափար+սուբստրատ. Արմեն Աշոտյան

Թեպետ Հայաստանի քաղաքական իրականությունը վաղուց դուրս է դասական քաղաքագիտական օրինաչափություններից, բարոյագիտության հիմունքներից և նույնիսկ աստղագուշական ցնդաբանություններից, այնուհանդերձ կա մի գիտական ոլորտ, որով հնարավոր է բացատրել մեր երկրի ներկայիս ներքաղաքական վիճակը։ Այս մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ, տնային կալանքում գտնվող Արմեն Աշոտյանը:

«Դա փիլիսոփայությունն է, որի գործիքակազմը թույլ է տալիս ընդհանուր գծերով հասկանալ իրադարձությունների հիմնական բնութագրիչները և լուծումներ որոնել։

Ըստ այդ մեթոդաբանության՝ Հայաստանի քաղաքական գործընթացների հիմնական դերակատարներին կարելի է դասակարգել «մատերիալիստների», «իդեալիստների» և «դուալիստների»։

ՄԱՏԵՐԻԱԼԻՍՏՆԵՐ

1. Նիկոլ և ՔՊ

2018-ին որպես իդեալիստներ դիրքավորված և նման կարգախոսներով իշխանությունը զավթած խմբակը շատ արագ վերածվեց քաղաքական մատերիալիստների, որոնց համար առաջնայինը դարձավ մատերիան, սուբստրատը, նյութը (քաղաքական իմաստով միշտ չէ, որ նույնական է նյութականի հետ):

Իսկ վերջին ամիսներին այդ վայրագ մատերիալիզմը դարձավ նրանց բացահայտ կրեդոն՝ «իրական Հայաստան», «զիջենք, որ լավ ապրենք», իսկ «նաղդ սեռաելուստը նիսյա երշիկեղենից լավ է» տրամաբանությունը նրանց արտաքին քաղաքական մատրիցան է։

Խուրդել վեհ, բայց «վերացական» գաղափարները` հանուն շոշափվող (չշփոթել շոշափելիի հետ) և այս պահին շահավետ երևույթների՝ իշխանություն, լծակ, փող, առևտուր։ Ներքին քաղաքականության մեջ սրանց մատերիալիզմի բաղկացուցիչ մաս են, օրինակ, քաղբանտարկյալներով լցված բանտերը, փնթի թխած քրեական գործերը, հարկերի բարձրացումը և նույնիսկ համերգա-փառատոնա-միջոցառումային տենդը։

Ընդդիմությանը պարտվելով գաղափարական պայքարում, հանրությանը առաջարկելով ի սկզբանե մերժելի և «փչացած» իդեաներ, նրանք որոշեցին, ռուսի ասած՝ не заморачиваться, և անցան անթաքույց մատերիալիստական գործիքակազմի։

2. Երկրորդ նախագահի ճամբար

Ընդդիմության ամենամեծ կորիզը, որքան էլ իր մեջ ներառում է «ավանդական» իդեալիստներին` ի դեմս ՀՅԴ-ի, այնուամենայնիվ, իր վերջին դրսևորումներով, որոնք սկիզբ առան Ռոբերտ Քոչարյանի փետրվարյան ասուլիսից, հստակ տեղափոխվել է մատերիալիստական բևեռ, ինչը հատկապես ցայտուն է դարձել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի նկատմամբ իրենց մոտեցումներում։

«Утром – деньги, вечером- стулья» բանաձևը (օրինակ՝ «բերեք իմպիչմենտի համար բացակայող 2 ստորագրությունները, հետո մերը կտանք», «թող փողոց լցվի, նոր կմտածենք միանալու մասին» և այլն) տիպիկ, աղաղակող քաղաքական մատերիալիզմ է, որը խորքային դիսոնանսի մեջ է մտնում երկրում մոլեգնող տեռորի, նոր կենսական զիջումների առարկայական ռիսկերի և «Հայրենիքը փրկելու» երբեմնի մեյնսթրիմային գաղափարի ֆոնին։ Իսկ այս մատերիալիզմի «թագն ու պսակը» իշխանափոխության հիմնական հույսը 2026թ. խորհրդարանական ընտրությունների հետ կապելն է։

3. Նիկոլական սատելիտներ

Տարաբնյույթ «եվրաքվեները», «Հուրիեթ» գործընկերը, հակառուսականության գոմաղբի վրա սնկի պես աճող ազդեցության գործակալները, որքան էլ թաքնվեն ամպագոռգոռ լոզունգների և գաղափարների տակ, միևնույն է, բացահայտ մատերիալիստ են, բառի ամենավուլգար իմաստով։ «Փողին մուննաթ» երեքլիրայանոց այս վոկալ-ինստրումենտալ հանրույթը բուծվում, բազմանում և բարգավաճում է ոչ թե եվրոպական քաղաքակրթական ժառանգությամբ, այլ «Եվրո-Թյուրքիյե» կոնսորցիումի շնորհիվ։

ԻԴԵԱԼԻՍՏՆԵՐ

1. Հայ Առաքելական Սուրբ եկեղեցի

Այո, Փաշինյանի հարձակումների հետևանքով մեր եկեղեցին դարձավ բացահայտ քաղաքական գործոն, որքան էլ այս ճշմարտությունը գուցե դեռ խորթ թվա հոգևոր առաջնորդների համար։ Ի դեպ, որքան շուտ գիտակցվի և ընդունվի այս նոր իրողությունը հենց եկեղեցու կողմից, այնքան ավելի արդյունավետ կլինի նրա ազգային-հոգևոր նկարագրի պահպանումն ու գոյությունը։

Թյուրըմբռնումներից և պրիմիտիվ մանիպուլյացիաներից խուսափելու համար հատուկ ընդգծեմ, որ ասածս չի նշանակում, որ եկեղեցին պիտի «մտնի քաղաքականություն», ասածս նշանակում է, որ եկեղեցին իր հոգևոր-ազգային նկարագիրը պաշտպանելու համար անխուսափելիորեն պիտի դիմի նաև քաղաքական գործիքակազմի, այսինքն` լրացնի իր «իդեալիստական» զինանոցը «մատերիալիստականով»։

Չէ՞ որ հարձակվողների դեմ «через бедро» հնարք կիրառելու հմտությունը դեչ չի նշանակում, որ դուք ձյուդոիստ եք։

2. Սամվել Կարապետյան

Հայ ազգային բարերարի հանդեպ լկտի և վայրագ արշավն իրեն միանգամից դարձնում է լուրջ պոտենցիալով ազդեցիկ քաղաքական գործոն։ Սակայն չմոռանանք, որ գործընթացի մեկնարկի հիմքում Սամվել Կարապետյանի իդեալիզմն էր՝ Հայ Առաքելական եկեղեցուն փաշինյանական հարձակումներից պաշտպանելու պատրաստակամությունը։

Եվ սա ունիկալ երևույթ է, քանզի անգամ նրա բազմամիլիարդ կարողությունն իրեն չի դարձնում մատերիալիստ։ Իր համար առաջնային են արժեքները, գաղափարների, իմաստները՝ այն ամենը, ինչը բնորոշ է դասական իդեալիստներին։

Եթե իր կերպարի շուրջ ձևավորվի ինստիտուցիոնալ, քաղաքական կառույց, ապա այդ իդեալիզմը, ինչպես Եկեղեցու դեպքում, կհամալրվի նաև մատերիալիստական գործիքակազմով։

ԴՈՒԱԼԻՍՏՆԵՐ

1. Երրորդ նախագահի ճամբար

Այս խմբի կորիզը Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է, որն իր 35-ամյա պատմության մեջ ապրել է այս փիլիսոփայական դեգերումների տարբեր էտապներ. հիմնադրվելուց մինչև իշխանության գալը՝ ռոմանտիկ իդեալիստներ, իշխանության տարիներին՝ չափավոր մատերիալիստներ, իշխանազրկումից հետո՝ կրկին իդեալիստներ, բայց այս անգամ՝ ռացիոնալ։

Հունիս ամսից, հայտարարելով իմպիչմենտի գործընթացի մեկնարկի և ստանձնած պատասխանատվության մասին, Հանրապետականը դիրքավորվեց որպես դուալիստ քաղաքական ուժ՝ մինչև ընտրությունները Նիկոլին հեռացնելու գաղափարի և այդ ուղղությամբ ներդրվելիք մատերիալիստական ռեսուրսի համադրմամբ:

Ամփոփելով վերլուծությունս և չհավակնելով վերջին ատյանի ճշմարտություններին՝ ուզում եմ եզրափակել հետևյալ բանաձևումով՝

1. Նիկոլին հնարավոր է և պետք է հաղթել օր առաջ։

2. Այդ հաղթանակի համար առանձին վերցրած քաղաքական մատերիալիզմը կամ քաղաքական իդեալիզմը բավար չեն։

3. Միակ տարբերակն այս երկու մոտեցումների մեկտեղումն է՝ «գաղափար + սուբստրատ»։

4. Ուստի, օրհասական է ընդդիմադիր «մատերիալիստների» և «իդեալիստների» տրանսֆորմացիան «դուալիստների»՝ իմ նկարագրած, կամ որևէ այլ եղանակով»,- գրել է Աշոտյանը: