Գլենդելում տեղի է ունեցել հանրահավաք՝ ի պաշտպանություն Հայոց եկեղեցու ու ընդդեմ ապօրինի բռնաճնշումների
Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը տեղեկացնում է, որ հուլիսի 13-ին Գլենդելում, Հայաստանի հյուպատոսության դիմաց, տեղի ունեցավ «Ազգային ճակատ» շարժման նախաձեռնած հանրահավաքը՝ ի պաշտպանություն Հայոց Եկեղեցու և ընդդեմ Հայաստանում լայն թափ առած անհիմն ու ապօրինի բռնաճնշումների։
Հայոց եկեղեցու պահապանության համահայկական խորհրդից NEWS.am–ին հայտնում են, որ Լոս Անջելեսի հայկական սփյուռքի բազմաթիվ ներկայացուցիչներ՝ համայնքային, հոգևոր ու հասարակական գործիչներ, ելույթներով պահանջեցին անհապաղ դադարեցնել Հայաստանի իշխանությունների կողմից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականների, ազգային բարերարների և ազգային դիմագիծ ունեցող գործիչների նկատմամբ իրականացվող ճնշումները, ինչպես նաև ազատ արձակել ներկայումս կալանքի տակ գտնվողներին։
Ելույթներում շեշտվեց, որ եկեղեցու ինքնիշխանության ու կրոնական ազատության պաշտպանությունը համահայկական առաջնահերթ խնդիր է, իսկ պետության ցանկացած ոտնձգություն հայ սփյուռքը դիտում է որպես հարված ողջ ազգային ինքնությանը։ Մասնակիցները մեկ անգամ ևս հաստատեցին, որ հայությունը միասնական է և պատրաստ կանգնելու իր հոգևոր արժեհամակարգի կողքին, քանզի յուրաքանչյուր հարված եկեղեցուն ընկալվում է որպես հարված հայության սրբություններին։
Տեղի ունեցած հանրահավաքը Լոս Անջելեսի հայության կամքի դրսևորում էր՝ աննկուն ու անդադար, որը չի լռելու, քանի դեռ հավատն ու արդարությունը չեն վերադարձել հայրենի տուն։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Պայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ Հայաստան