Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ»
Աղվերանի անտառում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԶանգեզուր համայնքում նկատվել է ընձառյուծ, որին կոչել են Աղասի անվամբՎեգա ընկերությունը COP17-ի մասնակիցՌեսուրսներից դեպի նոր հնարավորություններ. Կայացավ Mining Armenia Forum-ըԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանըԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը․Ուժեղ ՀայաստանԵգիպտոսը որոշել է զորքեր տեղակայել՝ Սաուդյան Արաբիան պաշտպանելու համարԻնչո՞ւ Փաշինյանը մերժեց պատերազմը դադարեցնելու առաջարկը․ ո՞րն էր իրական պատճառը. Էդուարդ ՇարմազանովՈղբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրումԷրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտըՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ըՌուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական ԱսիայումՓաշինյա՛ն, դադարի՛ր Տիգրանաշենն անվանել Քյարքի, այն հայկական տարածք է. Ավետիք ՉալաբյանՏեղի է ունեցել «Vedi Central Residence» բնակելի համալիրի հիմնարկեքըԱյլևս ստիպված չեք լինի արտերկրում գտնվող հարազատներից դեղորայք խնդրել. տեսանյութԻշխանությունները թշնամու կատարած ցանկացած արարք ամեն գնով արդարացնում են. Արմեն ՄանվելյանԳյուղացիների խնդիրները կարող ենք լուծել միայն խոշորացման և համակենտրոնացման ծրագրերով. Հրայր ԿամենդատյանԿանաչ ֆինանսավորումից մինչև պատասխանատու բիզնես. Կոնվերս Բանկը՝ COP17-ում Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ ԶաքարյանՄիգրանտներ եվրոպական ապագայի դիմաց. ի՞նչ գին է պատրաստ վճարել Հայաստանը
Տեսանյութեր

Փաշինյանը գիտակցում է՝ այդպիսի արկածախնդրությունը կործանարար հետեւանքներ կարող է ունենալ իր քաղաքական կարիերայի համար. Չալաբյան

-Նիկոլ Փաշինյանն արդեն փոշմանել է, գիտակցում է, որ այդպիսի արկածախնդրությունը կործանարար հետեւանքներ կարող է ունենալ մեր երկրի ու իր քաղաքական կարիերայի համար եւ ուղղակի հետ կկանգնի այդ աղետալի արկածախնդրությունից: Մենք այստեղ ենք, որ ցույց տանք մեր նվիրումը մեր եկեղեցուն, նրա նվիրապետական կարգին, նրա 1700 տարիներով եկած ու մեզ հասած ինստիտուցիոնալ խորությանը, ինստիտուցիոնալ հիշողությանը եւ մեր ազգային ինքնության պահպանության հարցում նրա ունեցած առանցքային դերին,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը:

Նա նաեւ նկատեց, որ ամենեւին չի ենթադրում, որ մեր եկեղեցին չունի խնդիրներ, բայց. «Մեր ամբողջ հասարակությունն ունի խնդիրներ, որ պետք է լուծվեն, բազմաթիվ խնդիրներ, որ կուտակվել են, բայց դա եկեղեցու գործն է: Դրսից ցանկացած միջամտություն, այն էլ բռնի միջամտություն ոչ միայն եկեղեցու, այլեւ մեր ամբողջ ազգի համար աղետալի հետեւանքներ կարող է ունենալ: Այստեղ ենք, որ այդպիսի միջամտություն թույլ չտանք: Որովհետեւ այդպիսի միջամտություն բարոյական հարթության մեջ բացարձակ սնանկ, սրբապիղծ է, իրավական հարթության մեջ ապօրինի է եւ ընդհանրապես պետք է տեղի չունենա»: Ավետիք Չալաբյանի խոսքով՝ մենք պետք վերադառնանք նրան, որ մեր ներազգային խնդիրները կարողանանք լուծել եթե ոչ համերաշխությամբ, ապա գոնե իրար լսելով, բանավիճելով ու ոչ երբեք բռնությամբ. «Բռնությունը, մեղմ ասած, թույլերի գործն է, որոնք չունեն բարոյական ուժ, փաստարկ ու դիմում են բռնության: Իսկ մենք այստեղ ենք, որ թույլ չտանք բռնություն»:

Իսկ ինչու է պարոն Չալաբյանը համոզված, որ Նիկոլ Փաշինյանը հետ է կանգնել վեհարանը վեհափառ հայրապետից «ազատելու» մտադրությունից. «Նիկոլ Փաշինյանը պաթոլոգիկ վախկոտ է, այն ամենն այս ընթացքում ինչ արել է, արել է միայն այն իրավիճակում, երբ իր հետևում զգացել է ժողովրդի ուժը, իսկ այսօր այդ ուժը իր հետեւում չէ: Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ քաղաքացիների 13-15 տոկոսն է իրեն պաշտպանում եւ այդ թիվը շարունակում է նվազել, որովհետեւ քայլ առ քայլ ձախողումներ է արձանագրում իր գործունեության բոլոր ոլորտներում, մասնավորապես՝ արտաքին քաղաքականությունում»: