Ինչպես զարգացնել ագրոոլորտը Հայաստանում. նոր հորիզոններ՝ ստարտափների համար
Ակբա բանկի գլխավոր գործընկերությամբ անցկացվող Sevan Agritech Summit-ի շրջանակում Ակբա Ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանում նորարարական գյուղատնտեսության զարգացման, թվայնացման և աջակցման հնարավորությունները՝ շեշտադրելով նաև, թե ինչպես է հնարավոր գյուղատնտեսությունը դարձնել գրավիչ ոլորտ երիտասարդների համար։
Գաղափարից մինչև բիզնես ճանապարհին Ակբա Ֆեդերացիան դարձել է ավելի քան 80 ստարտափի գործընկեր և խորհրդատու։ Վերջին երկու տարվա ընթացքում կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ՝ շուրջ 600 ֆերմերային տնտեսությունների համար։
«Հայաստանում նորարարական գյուղատնտեսության զարգացման համար աշխատում ենք մի շարք ուղղություններ։ Ամենաառանցքային ուղղություններից մեկը կրթությունն է՝ հատկապես երիտասարդ ֆերմերային տնտեսությունների շրջանում, երկորդը՝ աշխատանքն է ստարտափների հետ, որտեղ ևս շատ երիտասարդներ ունենք, և երրորդը՝ իննովացիաների տարածումը, որոնք չեն պահանջում մեծ ու խոշոր ներդրումներ։ Կարևորագույն բաղադրիչը, որին ուշադրություն ենք դարձնում, ֆինանսական գրագիտության բարձրացումն է, որը մենք իրականացնում ենք համապատասխան դասընթացների կազմակերպմամբ»,- նշել է Ակբա Ֆեդերացիայի գլխավոր տնօրեն Հարություն Պողոսյանը։
Ակբա Ֆեդերացիան իր գործունեությամբ խթանում է նորարարական գյուղատնտեսության և գյուղական համայնքների համաչափ զարգացումը՝ նպատակ ունենալով ձևավորել այնպիսի բիզնես միջավայր, որտեղ գյուղաբնակները կտեսնեն իրենց ապագան՝ ապրելով, աշխատելով և ստեղծագործելով հենց իրենց համայնքներում։
Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 81 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում և համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:
Մանրամասն՝ տեսանյութում։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Պայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ Հայաստան