Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգացման առանցք Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ ԱկոպյանՀայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար» Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհեր ԱվետիսյանԿարո՞ղ ենք արդյոք ինքներս ապահովել մեր հացի պահանջարկը Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա ՍողոմոնյանԿարեն Դեմիրճյանին հիշում ենք ոչ միայն որպես անցյալի ղեկավար. Մհեր ԱվետիսյանՀիմա ասում են բա մեզ պե՞տք էր Տիգրանաշենը՝ «դժգույն, դժբախտ», մեկ ա էնտեղ մեզ են ընտրել, ինչ ուզենք, կանենք, ասեք, կանենք. Աննա ԿոստանյանԿառավարության ծրագրով նախատեսված «հոգևոր անվտանգության» դրույթները սկսել են կենսագործվել. Մենուա ՍողոմոնյանՄենք այստեղ ենք՝ Հայաստանին փոփոխություն բերելու համար Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկաՊատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ ԶաքարյանԻմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ումՏեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան«Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահԻշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան
Քաղաքականություն

Զանգեզուրի միջանցք․ խոստումների և իրականության միջև. «Փաստ»

«Փաստ»-ը գրում է.

Արդեն մի քանի օր է անցել այն պահից, երբ Փաշինյանը՝ Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ, անփորձությամբ, «թիվ մեկ կաբինետ» հրավերով կուրացած լինելու կամ մոլորության մեջ ընկնելու հետևանք, ստորագրեց մի թուղթ, որի համաձայն պետք է կյանքի կոչվի հենց այն արտատարածքային Զանգեզուրի միջանցքը, որի բացման համար երկար ժամանակ պայքարում էին Ադրբեջանն ու Թուրքիան։

Փաստաթուղթը, որը նույնիսկ խաղաղության պայմանագիր չէ, պարունակում է միակողմանի պարտավորություններ Հայաստանի կողմից՝ ապահովելու Ադրբեջանի անխոչընդոտ հաղորդակցությունը իր հիմնական տարածքից դեպի Նախիջևան։ Անխոչընդոտ՝ և վերջ։

Թվում էր՝ արդեն ժամանակն է, որ Հայաստանի ղեկավարությունը հասկանա իր սխալը, որի մասին չեն խոսել միայն ամենաալարկոտը, ժամանակն է փորձել «իրավիճակը ետ շրջել»։ Բայց ոչ։ Փաշինյանն ու իր թիմը համառորեն շարունակում են ներկայացնել իրավիճակը այնպես, կարծես ոչ մի վատ չի բան չի պատահաել։ Ի՞նչ կա որ, «Զանգեզուրի միջանցքի գործարկման երաշխավորը այժմ ԱՄՆ-ն է» (մեջբերում ՝Ադրբեջանի պաշտոնական լրատվամիջոցներից)։ Փոխարենը Փաշինյանը , ինչն, անկասկած, «բարելավում է Հայաստանի միջազգային իմիջը»։

Ավելին, իշխող կուսակցությունը մեկ պահանջում է, մեկ՝  աղաչում, որ քաղաքացիները հավատան միայն կառավարության պաշտոնական հաղորդագրություններին և չօգտվեն այլ աղբյուրներից, նույնիսկ եթե դրանք ամենահարգվածն ու վստահելին են՝ եթե դրանք քննադատում են Փաշինյանի որոշումը։ Ինչպես ասում են՝ «Մի՛ հավատացեք ձեր աչքերին, հավատացե՛ք մեզ»։ Պակասում է միայն Սիմոնյանի ուղերձն է՝ ղեկավեթե առողջ բանականությունը հուշում է, որ ԱՄՆ-ում ստորագրված հռչակագիրը ձախողում է, ապա անջատե՛ք ձեր բանականությունը, քանզի այն մասնակցում է հիբրիդային պատերազմին։

Փաշինյանը պնդում է, որ քանի որ համաձայնագրում «միջանցք» բառը չի օգտագործվում, ուրեմն խոսքը միջանցքի մասին չէ։ Սա պարզապես փայլուն փաստարկ է, որը արժանի է մտնել տրամաբանության բոլոր դասագրքերի մեջ։ Բացի այդ, վարչապետն ու իր շրջապատը կրկնում են, որ քանի որ փաստաթղթում կան «ինքնիշխանություն, իրավազորություն, տարածքային ամբողջականություն» բառերը (անկախ համատեքստից), ուրեմն ամեն ինչ  կլինի Հայաստանի համար։

Բայց եկեք նորից նայենք հռչակագրի այդ կետին. «Մենք կրկին հաստատեցինք հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ երկու երկրների միջև ներքին, երկկողմ և միջազգային տրանսպորտային կապի ապահովման նպատակով՝ տարածաշրջանում և նրա հարևանությամբ խաղաղության, կայունության և բարօրության խթանման համար՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա։ Այս ջանքերը նախատեսում են անխոչընդոտ հաղորդակցություն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և նրա Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, ինչպես նաև փոխադարձ օգուտներ Հայաստանի Հանրապետության համար՝ միջազգային և ներքին կապերի մասով»։

Ուշադիր կարդանք։ Առաջին նախադասությունը, որտեղ խոսվում է իրավազորության հարգանքի և այլնի մասին, ընդամենը խոսքեր են հաղորդակցությունների բացման կարևորության մասին՝ առանց կոնկրետության։  Մի՞թե մեր ղեկավարները չեն կարդում :Իսկ կոնկրետությունը գտնվում է երկրորդ նախադասությունում, որտեղ հստակ նշվում է Ադրբեջանի անխոչընդոտ կապը Նախիջևանի հետ։ Հայաստանը ստանում է «փոխադարձ օգուտներ», ինչը կրկին ընդհանուր ձևակերպում է և չի երաշխավորում փոխադարձության այն սկզբունքը, որի մասին Փաշինյանը գոռում էր եռակողմ հանդիպումից առաջ։

Ինչպես արդեն բազմիցս գրվել է, մեր իշխանությունները պետք է դադարեցնեն մոլորեցնել հայ հասարակությանը և հստակ ու ճշգրիտ պատասխանեն հետևյալ հարցերին, որոնք ամենուր հնչեցնում են սոցիալական ցանցերի օգտատերերը.

  1. Ո՞վ է կարգավորելու ադրբեջանցիների մուտքն ու ելքը Հայաստանի տարածք։
  2. Արդյո՞ք ադրբեջանցիները անցնելու են անձնագրային և մաքսային հսկողություն։
  3. Արդյո՞ք այդ հատվածում կլինեն հայ սահմանապահներ, ԶՈՒ, ԱԱԾ և ոստիկանության աշխատակիցներ։
  4. Ինչպե՞ս է իրականացվելու ադրբեջանական բեռների զննությունը, որոնք մուտք են գործում Հայաստանի տարածք։

Բայց երբ լրագրողները այս հարցերը ուղղում են իշխանության ներկայացուցիչներին, նրանք կամ շփոթված մրմնջում են անիմաստ բաներ, կամ կոպտորեն արձագանքում են (թե՝ նման հարցեր տալը՝ հիբրիդային պատերազմի մաս է ընդդեմ ՀՀ կառավարության)։ Ճիշտ է, մի անգամ Փաշինյանը խոստովանեց, որ հնարավոր են ժամանակակից պարզեցված տեխնոլոգիաներ անձնագրային և մաքսային հսկողության համար, ինչը տվյալ համատեքստում ենթադրում է, որ սահմանը անցնելու համար ադրբեջանցիներին բավական կլինի պարզապես հպել տրանսպոնդերով կամ նման բանով, իսկ լիարժեք զննություն և հսկողություն չի լինի։

Իր հերթին, ադրբեջանական լրատվամիջոցները ավելի կոնկրետ են արտահայտվում. «Բաքուն բազմիցս պնդել է, որ որևէ մաքսային և սահմանային կետ չպետք է լինի՝ Ադրբեջանից դեպի Ադրբեջան Մեղրիի տարածքով անցնելիս, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքացիները չպետք է առնչվեն որևէ մեկի հետ Հայաստանում: Մեծ գոհունակությամբ հայտնում ենք, որ Հայաստանը ընդունել է մեր պետության ղեկավարի այս պահանջը։ Այսպիսով, ստորագրված համատեղ հռչակագրում հաստատվում է անխոչընդոտ երթևկման ապահովումը մեր երկրի հիմնական մասի և Նախիջևանի միջև։ Ուստի՝ ով ինչ էլ ասի կամ գրի սոցիալական ցանցերում, Զանգեզուրի միջանցքը դառնում է իրականություն»։

Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարության պաշտոնական հայտարարություններն էլ վկայում են, որ թուրքերն ստացել են այն, ինչ ցանկանում էին։

Հնարավո՞ր է դեռ փրկել իրավիճակը։ Այո, եթե հասկացնել հայաստանյան իշխանություններին, որ հասարակությունը չի խաբվել՝ իշխանությունների ձախողումը քողարկելու և Սյունիքի հանձնումը «խաղաղարար ջանքի» տակ սղցնելու փորձերին։ Անհրաժեշտ է, առնվազն, իշխանություններին տալ ավելի անհարմար հարցեր։ Ի վերջո, Հայաստանում ժողովրդավարություն է, և իշխանությունները չեն կարող պարզապես անտեսել քաղաքացիներին։

Հակառակ դեպքում մենք պարզապես կկորցնենք Հայաստանի տարածքի շատ կարևոր հատված՝ առանց փափուկ ձևակերպումների։