Մակերեսային գիտելիքներով ընդհամենը՝ այո՛, փակ սահմանը վատ է, խորքային ուսումնասիրության պարագայում՝ ո՞ր փակ սահմանը, ո՞ր երկրների հետ, ո՞ր երկրի համար․ Նաիրի Սարգսյան
Մակերեսային գիտելիքներով ընդհամենը՝ այո՛, փակ սահմանը վատ է, խորքային ուսումնասիրության պարագայում՝ ո՞ր փակ սահմանը, ո՞ր երկրների հետ, ո՞ր երկրի համար: Այս մասին ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:
«Եթե խոսքը կոնկրետ վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը՝ Թուրքայի և Ադրբեջանի սահմանների փակ լինելուն, ապա դա ՀՀ-ի զարգացմանը բացառապես օգուտ է: Ցանկացած հակառակ միտքը պնդողները ուղղակի անուղղելի տգետներ են: Չի կարելի այդպիսի բան ասել», - նշել է Սարգսյանը: Նա մատնանշել է Իսրայելի օրինակը, որը բոլոր կողմերից շրջափակված էր, բայց, հնարամտության շնորհիվ այն այժմ աշխարհի զարգացած երկրներից մեկն է համարվում:
Հարցին՝ ինչու՞ մինչ այժմ փակ սահմաններ ունեցող ՀՀ-ն չի արձանագրել հաջողություններ, Սարսգյանը պատասխանել է. «30 տարվա ընթացքում ի՞նչ խթան է տվել Կառավարությունն ու իշխանությունը գործարարին, մասնավոր հատվածին, գիտնականին, որպեսզի կարողանար այդ միտքը ծնել: ՀՀ-ում գիտնականն ինչքա՞ն էր ստանում 30 տարվա ընթացքում, որպես աշխատավարձ, 40,000 դրա՞մ: Այժմ 70,000 դրա՞մ», - ասել է նա:





















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Պայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ Հայաստան