Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն Մարուքյան
Քաղաքականություն

ՀՀ-ի առաջ կանգնած մարտահրավերները պահանջում են ոչ թե կոսմետիկ լուծումներ, այլ նոր տնտեսական համակարգ

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է․ «Ներկայում քաղաքական դաշտում ակտիվորեն քննարկվում են տնտեսական ծրագրերը։ Հաճախ հնչում են խոստումներ վերաբացել երբեմնի գործարանները, կառուցել նորերը, ստեղծել աշխատատեղեր։ Այս ամենը, անկասկած, կարևոր է, սակայն հարցն այն է՝ արդյո՞ք դա բավարար է Հայաստանի զարգացման համար։ Ակնհայտ է, որ մեր երկրի առաջ կանգնած մարտահրավերները պահանջում են ոչ թե կոսմետիկ լուծումներ, այլ արմատապես նոր տնտեսական համակարգ։

Նախկինում գործող գործարանների վերագործարկումը միշտ չէ, որ լավագույն տարբերակն է մրցակցային առավելություններ ապահովելու համար։ Հայաստանին անհրաժեշտ է թռիչքային և որակապես աննախադեպ տնտեսական աճ։ Այդ նպատակով առաջին քայլը պետք է լինի մեր երկրի տնտեսական համակարգի խորքային ախտորոշումը և նոր համակարգի գաղափարական հիմքի ձևավորումը։ Իսկ դրա համար, նախևառաջ, անհրաժեշտ է ուսումնասիրել փոքր պետությունների տնտեսական գոյատևման մոդելները։

«Փոքր պետություն» հասկացությունը չի սահմանվում միայն բնակչությամբ կամ տարածքով․ այն ներառում է նաև տնտեսական, ռազմական, դիվանագիտական և ինստիտուցիոնալ կարողությունները։ Գոյություն ունեն ինչպես օբյեկտիվ չափանիշներ (փոքր տարածք, փոքր բնակչություն, համեմատաբար ցածր ՀՆԱ), այնպես էլ սուբյեկտիվ չափանիշներ (քաղաքական էլիտայի ինքնընկալում, սեփական դերակատարության սահմանափակ լինելու գիտակցում)։

Տեսական մոտեցումները նույնպես բազմազան են․

  • փոքր պետությունները չեն կարող միայնակ ազդել միջազգային համակարգի վրա և ապավինում են դաշնակիցներին (Keohane, 1969),
  • անվտանգությունը հնարավոր չէ ապահովել առանց արտաքին աջակցության (Rothstein, 1968),
  • փոքր պետությունները գործում են ասիմետրիկ հարաբերությունների դաշտում (Wivel, Bailes & Archer, 2014),
  • որոշ դեպքերում հանդես են գալիս որպես տարածաշրջանային հավասարակշռող միջնորդներ (Efremova, 2019),
  • «փոքր պետության» ընկալումը պայմանական է և կախված է միջազգային ու ներքին ընկալումներից (Theys, 2022)։

Փոքր պետությունները հաճախ ունեն բարձր արտաքին խոցելիություն և կախվածություն ռազմավարական ապրանքատեսակներից կամ շուկաներից (միջազգային հանրությանը հայտնի «Resource curse» և «Dutch disease» երևույթները հայտնի են նաև Հայաստանի պարագայում)։ Միևնույն ժամանակ, փոքր երկրները կարող են գտնել հաջողության բանալին՝ կենտրոնանալով տնտեսական սեփական նիշային ոլորտների վրա, օրինակ՝ Լյուքսեմբուրգն ու Սինգապուրը՝ ֆինանսների, Էստոնիան՝ տեխնոլոգիաների, Քաթարը՝ էներգետիկ ռազմավարության ոլորտներում։

Հայաստանում «փոքր պետության» հայեցակարգը հատկապես արդիական դարձավ 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո։ Հետազոտողներն ընդգծում են, որ արտաքին քաղաքական ռիսկերը փորձ է արվում մեղմել տնտեսական աճի միջոցով («compensation by development» մոդել)։ Սա կարևոր է, որովհետև այս հայեցակարգը ցույց է տալիս մեր երկրի տնտեսական և անվտանգային կախվածությունները մեծ դերակատարներից։

Հենց այս պատճառով է, որ տնտեսական քաղաքականություն մշակողները պետք է մանրամասն ուսումնասիրեն «փոքր պետության» հայեցակարգը, քանի որ այն բացատրում է մեր խոցելիությունները, բայց միաժամանակ մատնանշում է նաև հնարավոր հաղթանակի ուղիները՝ նիշային ոլորտների զարգացման միջոցով։

Ավելին, միջազգային հեղինակավոր մամուլը ևս բազմիցս անդրադարձել է այս թեմային։ Օրինակ՝ The Economist–ը տարբեր հրապարակումներով ցույց է տվել, թե ինչպես են փոքր պետությունները և՛ հաջողում, և՛ ձախողվում․

  • Big problems for little countries (2014) – փոքր տնտեսությունների անկայունությունը արտաքին ցնցումների պայմաններում,
  • What adroit small countries can teach the rest of the world (2024) – Իռլանդիայի, Բոտսվանայի, Սինգապուրի փորձը որպես հաջողության օրինակ,
  • The outsize influence of small states is fading in the EU (2023) – փոքր պետությունների ազդեցության նվազումը ԵՄ-ում,
  • When small is beautiful (2003) – փոքր պետությունների կարողությունը դառնալու աշխարհի ամենահարուստները մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով։

Այսպիսով, Հայաստանի համար կենսական է հասկանալ, որ տնտեսական ռազմավարության հիմքում պետք է դնել ոչ թե միայն արտադրական հին ռեսուրսների վերագործարկումը, այլև փոքր պետության գոյատևման և հաջողության մոդելների մանրակրկիտ ուսումնասիրությունը։ Դա է ճանապարհը դեպի կառուցվածքային վերափոխում և ինստիտուցիոնալ ամրապնդում»։