20 մլն դրամ՝ արցախցի ուսանողներին, 10 մլն դրամ՝ արցախցի փոքրիկների մանկապարտեզի համար. IDBank
Սեպտեմբերի 5-ին IDBank-ը և Իդրամը հանդիսավոր նշեցին ընկերությունների Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության «Մի դրամի ուժը» ծրագրի հնգամյակը։ Երեկոյի ընթացքում կազմակերպիչներն անդրադարձան նաև Ընկերությունների այլ ԿՍՊ նախաձեռնություններին, որոնց շարքում առանձնանում է 2024-ին մեկնարկած Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ուղղված «Կողք կողքի» ծրագիրը։
IDBank-ի և Իդրամի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանն իր ելույթում նշեց, որ ծրագրի գաղափարը ծնվել է 2023-ի սեպտեմբերի ցավալի իրադարձություններից անմիջապես հետո, իսկ իրականացված առաջին միջոցառումը եղել է ֆինանսական ուղիղ աջակցությունը բռնատեղահանված բազմազավակ ընտանիքներին։
Ծրագրի շրջանակում 150 երեխա ինը ամիս շարունակ 40,000 դրամի չափով սոցիալական աջակցություն ստացավ․ «2025-ին արդեն ծրագիրը միտված է եղել արցախցի կանանց հզորացմանը և երեխաների կրթությանը։ 65 արցախցի կին IDBank-ի ֆինանսավորմամբ ոչ միայն նոր մասնագիտություն ձեռք բերեց մատնահարդարման կամ կարուձևի ոլորտում, այլ նաև ապահովվեց համապատասխան աշխատանքային գործիքներով ու տեխնիկայով։ Այս տարվա ընթացքում թվով 100 արցախցի երեխա IDBank-ի ֆինանսավորմամբ անցավ ֆինանսական գրագիտության դասընթաց», - նշեց Տաթևիկ Վարդևանյանը։
Ներկայացվեցին նաև «Կողք կողքի» ծրագրի առաջիկա անելիքները, հայտարարվեց աջակցության նոր ծրագրի մասին, որի շրջանակում արցախցի 100 ուսանող չորս ամիս շարունակ 50,000 դրամի չափով կրթաթոշակ կստանա IDBank-ից։
IDBank-ը հայտարարեց նաև Սյունիքի մարզի Սվարանց գյուղում արցախցիների համար բնակավայրի կառուցման «Թուֆենկյան» հիմնադրամի ծրագրին միանալու մասին՝ նվիրաբերելով 10,000,000 դրամ՝ նոր բնակավայրում մանկապարտեզի կառուցման համար։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»