Նման բեմականացումներով Ալիևը նախապատրաստում է քաղաքական ճնշման հերթական փուլը
Ադրբեջանական աղբյուրները երեկ հայտնել էին, թե իբր Ստեփանակերտում ձերբակալվել է Կարեն Ավանեսյան անունով հայազգի բնակիչ՝ «զինված հարձակման» փորձ կատարելիս։
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գնահատմամբ, սա խիստ տարակուսելի և ակնհայտորեն պրոպագանդիստական հնարք է։
«Արցախում մնացել են ընդամենը մի քանի տասնյակ անօգնական հայեր՝ մեծամասամբ տարեցներ ու հիվանդներ։ Նրանք որևէ կերպ չեն կարող լինել «ռևանշիստներ» կամ «ահաբեկիչներ»։
Իսկ Ադրբեջանի հատուկ ծառայությունների խիստ վերահսկողության պայմաններում զենք պահելը պարզապես անհնար է։
Այս պատմությունը պատահական չէ, որ «հայտնվեց» հենց այն օրը, երբ Ալիևը Ստեփանակերտում մասնակցում էր միջոցառման։
Նպատակը երկակի է․
Ալիևի ներկայությունը ներկայացնել որպես «հաղթողի քաջություն»՝ նույնիսկ «վտանգի պայմաններում»,
Միջազգային հանրությանը ցույց տալ, թե Արցախում մնացած հայերը «ահաբեկչական վտանգ» են։
Բայց Բաքվի հաշվարկն, ըստ իս, միայն այդքանով չի սահմանափակվում․
Առաջին վարկածը՝ սա քարոզչական հիմք է ստեղծում, որպեսզի միջազգային հարթակներում «հիմնավորվի», թե արցախցիների վերադարձն իրենց հայրենիք «անվտանգության տեսանկյունից նպատակահարմար չէ»։
Երկրորդ վարկածը՝ սա Բաքվի հերթական բազմաքայլ կոմբինացիայի մեկնարկն է, որի միջոցով փորձ է արվելու Հայաստանից հերթական զիջումը կորզել։
Նման բեմականացումներով Ալիևը սովորաբար նախապատրաստում է քաղաքական ճնշման հերթական փուլը։
Այսպիսով, ադրբեջանական ԶԼՄ-ների տարածածը ոչ թե փաստական լուր է, այլ հստակ մշակված քաղաքական մանիպուլյացիա՝ միաժամանակ ուղղված թե՛ Արցախի հայերին «վտանգավորի» կերպարով ներկայացնելուն, թե՛ Հայաստանի վրա նոր ճնշում գործադրելուն»,- գրել է քաղաքագետ Ս. Սուրենյանցը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց