Team-ը՝ Գիտության շաբաթվա տեխնոլոգիական գործընկեր
Վեց օր շարունակ Հայաստանը կդառնա գիտության և տեխնոլոգիաների կենտրոն. սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը Team Telecom Armenia-ի տեխնոլոգիական գործընկերությամբ կանցկացվի «Գիտության շաբաթ․ Հայաստան 2025»-ը:
Գիտության և տեխնոլոգիաների հանրահռչակման հայաստանյան ամենախոշոր միջոցառումն այս տարի կանցկացվի «Զարգացնել գիտությամբ» կարգախոսով: Միջոցառումը կհամախմբի ավելի քան 50 000 այցելուի և կներգրավի շուրջ 300 դպրոց և մանկապարտեզ Երևանից և Հայաստանի բոլոր մարզերից։
«Գիտությունն ու տեխնոլոգիաները երկրի առաջընթացի շարժիչ ուժն են, որ կարող են բացել նոր հորիզոններ թե՛ անձնական, թե՛ ազգային առաջընթացի համար: Ուրախ ենք, որ կարողանում ենք նպաստել երիտասարդների և գիտության ու տեխնոլոգիաների միջև ամուր կապի հաստատմանն ու նորարարական մտածողության զարգացմանը»,-ասում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:
Միջոցառման կազմակերպիչը «Գիտուժ» նախաձեռնությունն է: «Գիտուժ»-ի ակտիվ անդամ Տիգրան Շահվերդյանը նշում է. «Ուրախ ենք, որ «Գիտության շաբաթ․ Հայաստանը» երկրորդ տարին է համախմբում հասարակությանը՝ ցույց տալով, թե ինչպես կարելի է գիտությունն ու տեխնոլոգիաները սիրելի ու հետաքրքիր դարձնել երիտասարդների համար և ընդգծել դրանց վճռորոշ դերը Հայաստանի անվտանգության ու զարգացման համար»։
Միջոցառման սիրտը կլինի Ազատության հրապարակում անցկացվող Գիտության փառատոնը, որին մասնակցելու են Հայաստանի պետական, ակադեմիական, կրթական, տեխնոլոգիական ու ստեղծարար կառույցների և կազմակերպությունների առաջատար ներկայացուցիչները։
Team Telecom Armenia-ն, այս տարի ևս միանալով այս գիտական ու տեխնոլոգիական տոնին, կապահովի փառատոնի համար անհրաժեշտ բոլոր տեխնոլոգիական և կապի ենթակառուցվածքները, իսկ «Գիտուժ»-ի հետ համագործակցությամբ մրցանակներ կհանձնի այն դպրոցին և մանկապարտեզին, որոնք ամենաակտիվը կլինեն «Գիտության շաբաթ․ Հայաստան» ապակենտրոնացված միջոցառումներին:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Պայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ Հայաստան