Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ»
Ռեսուրսներից դեպի նոր հնարավորություններ. Կայացավ Mining Armenia Forum-ըԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանըԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը․Ուժեղ ՀայաստանԵգիպտոսը որոշել է զորքեր տեղակայել՝ Սաուդյան Արաբիան պաշտպանելու համարԻնչո՞ւ Փաշինյանը մերժեց պատերազմը դադարեցնելու առաջարկը․ ո՞րն էր իրական պատճառը. Էդուարդ ՇարմազանովՈղբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրումԷրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտըՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ըՌուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական ԱսիայումՓաշինյա՛ն, դադարի՛ր Տիգրանաշենն անվանել Քյարքի, այն հայկական տարածք է. Ավետիք ՉալաբյանՏեղի է ունեցել «Vedi Central Residence» բնակելի համալիրի հիմնարկեքըԱյլևս ստիպված չեք լինի արտերկրում գտնվող հարազատներից դեղորայք խնդրել. տեսանյութԻշխանությունները թշնամու կատարած ցանկացած արարք ամեն գնով արդարացնում են. Արմեն ՄանվելյանԳյուղացիների խնդիրները կարող ենք լուծել միայն խոշորացման և համակենտրոնացման ծրագրերով. Հրայր ԿամենդատյանԿանաչ ֆինանսավորումից մինչև պատասխանատու բիզնես. Կոնվերս Բանկը՝ COP17-ում Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ ԶաքարյանՄիգրանտներ եվրոպական ապագայի դիմաց. ի՞նչ գին է պատրաստ վճարել Հայաստանը Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա ՍողոմոնյանUcom-ը` Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026-ի ռազմավարական գործընկեր
Տեսանյութեր

Բնությունը՝ երաժշտության լեզվով․ IDBank-ը «Սիմֆոնիկ անտառ» համերգի գլխավոր գործընկեր

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն իր 20-ամյա հոբելյանական համերգաշրջանը նշանավորում է «Սիմֆոնիկ անտառով»։ Մեր երկրում նոր անտառ կստեղծվի, որը կդառնա կյանքի շարունակականության ու արվեստի հավերժականության խորհրդանիշ։ Անտառտնկման գործըթացն իրականացնելու է «Իմ անտառ Հայաստան» հասարակական կազմակերպությունը։

Նախագծի մեկնարկը կտրվի հոկտեմբերի 23-ին, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի յուրօրինակ համերգային երեկոյով։ Համերգի գլխավոր գործընկերն IDBank-ն է։ Բացի այդ, IDBank-ը և Իդրամը անտառապատման նախագծին միացել են նաև ընկերությունների «Մի դրամի ուժը» նախագծով՝ անտառտնկման գործընկեր «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն հայտարարելով հոկտեմբեր ամսվա շահառու կազմակերպություն։

«Լավ միտքն այնքանով է լավ, մինչև որ կան մարդիկ, կազմակերպություններ, որոնք օգնում են, որպեսզի այդ միտքը դառնա իրականություն»,- նշում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանն ու հավելում․ «Շնորհակալություն բոլոր անհատներին ու կազմակերպություններին՝ «Սիմֆոնիկ անտառի» գաղափարին հավատալու և միանալու համար»։

«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի փոխտնօրեն Լիլիթ Մարտիրոսյանն ընդգծում է՝ ուրախ են, որ հենց այս տարբերակով է Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը որոշել նշանավորել իր 20-րդ համերգաշրջանը․ «Անտառը վերածնվող կյանքի և հավերժության խորհրդանիշն է։ 20 000 ծառերը, որոնք տնկվելու են Ջրաշենում՝ Շիրակի մարզում, կդառնան նոր անտառ, տարեցտարի կաճեն, կմեծանան և կօգնեն մեր հայրենի բնությանը»։

«Նախաձեռնությունը հրաշալի հնարավորություն է ևս մեկ քայլ կատարելու դեպի ավելի մաքուր, ավելի լավ ու անտառաշատ Հայաստան։ Մենք, բնականաբար, չէինք կարող հնարավորությունը բաց թողնել և չաջակցել այս հրաշալի մշակութային իրադարձությանը, որը «Սիմֆոնիկ անտառի» հիմնադրմանն է նվիրված։ Բացի համերգին աջակցելուց, IDBank և Իդրամը ընկերությունների «Մի դրամի ուժը» նախագծով ևս միացել ենք «Սիմֆոնիկ անտառի» գաղափարին՝ «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն հայտարարելով հոկտեմբեր ամսվա շահառու»,- նշում է IDBank-ի և Իդրամի հաղորդակցության և սոցիալական ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը։

Հիշեցնենք, որ «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի և «Մի դրամի ուժը» նախաձեռնության համագործակցությամբ Հայաստանում մինչ օրս ավելի քան 30 000 ծառ է տնկվել։ Ակնկալվում է, որ նոր համագործակցության արդյունքում Հայաստանի անտառային ֆոնդը կավելանա ևս 6000-ից ավելի ծառով։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ