Փաշինյանին անվստահություն հայտնելու հայտարարության մեջ մի կետ չկա, որ չկարողանանք հիմնավորել
Փաշինյանին անվստահություն հայտնելու հայտարարության մեջ մի կետ չկա, որ չկարողանանք հիմնավորել։ Այս մասին ԱԺ-ում Փաշինյանի իմպիչմենտի հարցի քննարկման ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Եթե դուք պատրաստ եք ինձ հետ մտնել բովանդակային քննարկման մեջ «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման» մասին վերտառությամբ հոդվածի վերաբերյալ, ես ամբողջ օրս կազատեմ և դրան կտրամադրեմ, բայց դուք, դժվար թե, դա անեք։ Այս հայտարարության մեջ չկա գեթ մեկ ստորակետ, որը մենք չենք կարող հիմնավորել։ Երբ մենք և «Հայաստան» խմբակցությունը համատեղ առաջարկում էինք ԱԺ-ի հայտարարության տեքստ՝ գերիների հետ կապված, այն ժամանակ էլ մենք գրեթե վստահ էինք, որ հայտարարություն, որը գեթ մեկ տառ անգամ չուներ քաղաքական օրակարգի, պետք է, որ առանց խնդրի ընդունվի, բայց ձեր խմբակցությունը այն տապալեց, այնպես որ ես այն ժամանակ համոզվեցի, որ ՔՊ-ից սպասելիքներ ունենալ չարժե»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։




















Երիտասարդները՝ հանքարդյունաբերության իրական խնդիրների լուծման ճանապարհին․ ԶՊՄԿ-ն՝ CaseKey 2026-ում
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նոյեմբերի 15-17-ը մասնակցում է Մոսկվայում անցկացվող «Հանուն ազգե...
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 17/18-ին
Բաքուն ՉԻ՛ ԿԱՐՈՂ Հայաստանի Հանրապետությանը պարտադրել ներքին օրակարգ. Մարիաննա Ղահրամանյան
Արևմուտքը կընդունի՞ արդյոք ՆԱՏՕ-ի՝ մինչև ընդլայնումն ունեցած տեղակայմանը վերադառնալու պահանջները՝ դե...
Ցույց տվեք Ադրբեջանի որևէ օրենք, որը վերաբերում է Ղարաբաղին. Արշակ Կարապետյան
Քաղաքական հետապնդումների նպատակը հասարակությանը վախի մթնոլորտում պահելն է՝ Ալիևի պարտադրած Սահմանադր...
Իբր հեգնում էր. հիմա իրագործում է. Դավիթ Սարգսյան
Երևանը մերժում է «Ալիևյան Սահմանադրությունը». Հայաստանի Սահմանադրության ճակատագիրը որոշելու են հայեր...