Իշխանությունը կոմպրոմիսների չի գնալու, գնալու է մինչև վերջ․ ժողովուրդը պետք է թույլ չտա. Մարուքյան
Այս հավաքը ուղերձ է օրվա իշխանություններին, որ այսպես քաղբանտարկյալներով Հայաստանը ոչ մի լավ տեղ չի կարող հասնել։ Այս մասին Ազատության հրապարակում «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, որը մասնակցում էր «Մեր ձևով» շարժման հանրահավաքին։
«Այս ահաբեկչությունը, այս վհուկների որսը ոչ մի լավ տեղ չի տանում, ամեն օր խոսել ժողովրդավարությունից, բայց մարդկանց գետնով տալ, հետո տեսնել, որ կամերան լավ չի նկարել ու մի հատ էլ ուրիշ տեղ գետնով տալ, որ կամերան նկարի, հետո նոր տանել ձերբակալված անձանց պահելու վայրը՝ խայտառակություն է։
Սա այն է, ինչ որ այսօր Հայաստանում տեղի է ունենում։ Դատարանները, քննչական մարմինները, դատախազությունը, բոլոր իրավապահ մարմինները գտնվում են մեկ մարդու վերահսկողության ներքո, և մեկ մարդ է պատասխանատու այս ամենի համար, դա Նիկոլ Փաշինյանն է»,-ասաց Մարուքյանը։
Անդրադառնալով իշխանական լրատվամիջոցներով հրապարակված ձայնագրություններին՝ նա նշեց, որ դեռ այն գիշեր, երբ Միքայել Սրբազանը տարվեց՝ ինքը ասել է, որ հաջորդը լինելու է կաթողիկոսը։
«Անցել է 3-4 և դա տեղի է ունենում, այսինքն, իշխանությունը չի գնալու կոմպրոմիսներ այս իմաստով, հետևաբար, իշխանությունների հետ կոմպրոմիսներ պետք չի որոնել։ Պետք չի մտածել, որ մի քիչ էմոցիոնալ են գտնվել, մի քիչ կհանդարտվենք՝ անցնենք առաջ, չի լինելու նման բան, սա շարունակվելու է մինչև վերջ։ Հետևաբար, պետք է ժողովուրդը կանգնի ու թույլ չտա, որ դա տեղի ունենա»,-ասաց նա՝ ընդգծելով, որ իրականում ինչ ժողովրդի ձեռքում է։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Պայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ Հայաստան