«Հայրենիք» կուսակցության համայնքապետի թեկնածու Խաչիկ Մանուկյանը հանդիպել է Վաղարշապատ խոշորացված համայնքի Ոսկեհատ գյուղի բնակիչների հետ
Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում «Հայրենիք» կուսակցության համայնքապետի թեկնածու, Էջմիածնի պատվավոր քաղաքացի Խաչիկ Մանուկյանը հանդիպել է Վաղարշապատ խոշորացված համայնքի Ոսկեհատ գյուղի բնակիչների հետ՝ ունենալով անմիջական շփումներ նրանց հետ։
Հանդիպմանը բավական մեծ թվով մարդիկ էին մասնակցում, ինչը վկայում է թեկնածուի անձի նկատմամբ առկա հետաքրքրության մասին։
Իր ելույթում Մանուկյանը նշել է, որ իր նախընտրական ծրագրում ներառված են բոլոր այն խնդիրները, որոնք առկա են գյուղում և ընդգծել, որ դրանք կլրացնի նաև այն հարցերով, որոնց մասին բարձրաձայնել են գյուղացիները։
«Փոխադարձ վստահություն ունենալու դեպքում մենք կարող ենք լուծել խնդիրները։ Ես երբեք չեմ ասում, թե միայնակ եմ կարողանալու ամեն ինչ անել։ Մենք պետք է միասնական լինենք և համատեղ ուժերով առաջ շարժվենք», — ընդգծել է Մանուկյանը։
Նա նաև կոչ է արել բնակիչներին միշտ լինել անկեղծ, համախմբվել ազգի ու ազգային արժեքների շուրջ՝ շեշտելով, որ հասարակությունը պետք է ոչ թե պառակտել ու թունավորել, այլ՝ համախմբել և միավորել։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Պայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ Հայաստան