Արգիշտի Մեխակյանի շտաբը պոկում է ընդդիմախոսների պաստառները
Վաղարշապատի ընտրական քարոզարշավի ընթացքում տարբեր համայնքներից ստացվող տեղեկությունները հաստատում են՝ իշխանական թեկնածու Արգիշտի Մեխակյանի շտաբը վարչական ռեսուրսներն ամբողջությամբ ներքաշել է ընտրապայքարի մեջ՝ դիմելով անգամ ամենակեղտոտ մեթոդներին։
Այսօր «Հայրենիք» կուսակցության թեկնածու Խաչիկ Մանուկյանի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ Մեխակյանի թիմը սկսել է համակարգված ձևով պոկել մրցակից թեկնածու Խաչիկ Մանուկյանի պաստառները։
Նրա խոսքով՝ «ամեն տեղից պոկում են պաստառները՝ թողնելով միայն Մեխակյանի նկարները»։
«Մենք նոր էինք փակցրել մեր պաստառները՝ մի քանի րոպե անց արդեն պոկած էին։ Սա է իշխանության ձեռագիրը․ վարչական ռեսուրս, քարոզչամեքենա, և հիմա էլ՝ պաստառների պատերազմ։ Սա է Նիկոլ Փաշինյանի թիմի գործելաոճը․ բոլորը Նիկոլից Նիկոլ են։ Աջակիցներ են հավաքում պաստառ պոկելով, սա է իրենց դեմքն ու չափանիշը», – նշել է նա։
Ըստ ականատեսների՝ նման դեպքեր արձանագրվել են նաև Ամբերդ և հարակից համայնքներում։ Տեղացիները պատմում են, որ պաստառների հեռացմամբ երբեմն զբաղվում են անչափահասներ, որոնց ուղղորդում են Մեխակյանի շտաբի ներկայացուցիչները։
Նշենք, որ քարոզարշավի մեկնարկից հետո արդեն մի շարք համայնքներում գրանցվել են նմանատիպ միջադեպեր, ինչը վկայում է իշխանության կողմից կիրառվող ճնշումների և մրցակիցներին վարկաբեկելու մեթոդների շարունակականության մասին։




















Երիտասարդները՝ հանքարդյունաբերության իրական խնդիրների լուծման ճանապարհին․ ԶՊՄԿ-ն՝ CaseKey 2026-ում
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նոյեմբերի 15-17-ը մասնակցում է Մոսկվայում անցկացվող «Հանուն ազգե...
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 17/18-ին
Բաքուն ՉԻ՛ ԿԱՐՈՂ Հայաստանի Հանրապետությանը պարտադրել ներքին օրակարգ. Մարիաննա Ղահրամանյան
Արևմուտքը կընդունի՞ արդյոք ՆԱՏՕ-ի՝ մինչև ընդլայնումն ունեցած տեղակայմանը վերադառնալու պահանջները՝ դե...
Ցույց տվեք Ադրբեջանի որևէ օրենք, որը վերաբերում է Ղարաբաղին. Արշակ Կարապետյան
Քաղաքական հետապնդումների նպատակը հասարակությանը վախի մթնոլորտում պահելն է՝ Ալիևի պարտադրած Սահմանադր...
Իբր հեգնում էր. հիմա իրագործում է. Դավիթ Սարգսյան
Երևանը մերժում է «Ալիևյան Սահմանադրությունը». Հայաստանի Սահմանադրության ճակատագիրը որոշելու են հայեր...