Ջերմուկի 33-ամյա բնակիչը գողացել է ոսկյա և արծաթյա ավելի քան 30 զարդ
Նոյեմբերի 4-ին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունն իրացվեց ժամը 19.35-ին:
Երևանի քրեական ոստիկանները Առինջի Դուրյան թաղամասում, բնակարանային գողություն կատարելու կասկածանքով, ձերբակալեցին և իր վարած «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ վարչություն տեղափոխեցին Ջերմուկ քաղաքի բնակիչ 33-ամյա տղամարդու:
Նա խոստովանեց, որ մոտ մեկ ժամ առաջ նույն թաղամասի 6-րդ փողոցի մի տան հետնամասի դուռը հարմարեցված առարկայով բացել ու գողացել է զարդեր, այլ իրեր ու թղթադրամեր։
Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում տանտիրոջից ընդունվեց հաղորդում։
Պարզվեց, որ Ջերմուկի 33-ամյա բնակիչը գողացել է ոսկյա և արծաթյա ավելի քան 30 զարդ, այլ իրեր, ինչպես նաև արտարժույթով թղթադրամներ։
Գողոնը հայտնաբերված է։
Տղամարդը խոստովանել է նաև, որ այս տարվա սեպտեմբերից առ այսօր ապօրինի մուտք է գործել մայրաքաղաքում գտնվող ևս հինգ առանձնատուն, որոնցից չորսից, իր կամքից անկախ հանգամանքներում, հեռացել է ձեռնունայն:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Աբովյանի քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Պայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ Հայաստան