Երկրում «դանոսչիկ» չի մնացել, արդեն Ալեն Սիմոնյանն է հաղորդում տալիս, ազատ խոսքը լռեցվում է․ Աշոտյան
Երկրում «դանոսչիկ» չի մնացել, արդեն Ալեն Սիմոնյանն է հաղորդում տալիս, ազատ խոսքը լռեցվում է։ Այս մասին ֆեյսբուքյան տեսաուղերձում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Վազգենի և Նարեկի ձերբակալումը բացահայտ քաղաքական հետապնդում է, այստեղ երկու կարծիք լինել չի կարող։ Բոլոր այն կեղծ բարեպաշտները, որոնք կփորձեն այդ ձերբակալումը հիմնավորել տղաների եթերում ոչ նորմատիվ լեկսիկոնով, բարոյականության հետ խնդիր ունեն»,- ասել է Աշոտյանը։
Նրա խոսքով, այն բիրտ ուժը, որի միջոցով ձերբակալել են Նարեկին և Վազգենին վկայություն է, որ նպատակը տվյալ մարդկանց լռեցնելն է, և այդ օրինակով մնացածին լռեցնելը։
Հիշեցնենք, որ վաղ առավոտից դիմակավորված անձինք մտել են «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներ, ապա ձերբակալել նրանց։ Antifake-ի գրասենյակում նույնպես խուզարկություններ են անցկացվում։
Ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հաղորդում է տվել իրավապահներին «Իմնեմնիմի» փոդքասթում հնչած վիրավորական արտահայտությունների և սպառնալիքների վերաբերյալ։
Հիշեցնենք նաև՝ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի հեղինակած փոդքասթին օրեր առաջ հյուրընկալվել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Պայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ Հայաստան