Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ»
Ինչո՞ւ Փաշինյանը մերժեց պատերազմը դադարեցնելու առաջարկը․ ո՞րն էր իրական պատճառը. Էդուարդ ՇարմազանովՈղբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրումԷրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտըՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ըՌուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական ԱսիայումՓաշինյա՛ն, դադարի՛ր Տիգրանաշենն անվանել Քյարքի, այն հայկական տարածք է. Ավետիք ՉալաբյանՏեղի է ունեցել «Vedi Central Residence» բնակելի համալիրի հիմնարկեքըԱյլևս ստիպված չեք լինի արտերկրում գտնվող հարազատներից դեղորայք խնդրել. տեսանյութԻշխանությունները թշնամու կատարած ցանկացած արարք ամեն գնով արդարացնում են. Արմեն ՄանվելյանԳյուղացիների խնդիրները կարող ենք լուծել միայն խոշորացման և համակենտրոնացման ծրագրերով. Հրայր ԿամենդատյանԿանաչ ֆինանսավորումից մինչև պատասխանատու բիզնես. Կոնվերս Բանկը՝ COP17-ում Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ ԶաքարյանՄիգրանտներ եվրոպական ապագայի դիմաց. ի՞նչ գին է պատրաստ վճարել Հայաստանը Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա ՍողոմոնյանUcom-ը` Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026-ի ռազմավարական գործընկեր Ուժեղ Հայաստանը շարունակելու է հոգ տանել մեր հայրենակիցների բարեկեցության մասին. Նարեկ ԿարապետյանԵս Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ ԾառուկյանՀոգա՛ բնության մասին Team-ի հետ. COP17-ի շրջանակում ընկերությունը հանդես է գալիս բնապահպանական արշավով Պետք է հստակ ֆիքսել, որ Փաշինյանը խախտում է Սահմանադրությունը և մի շարք օրենքներ. Աննա Կոստանյան
Տեսանյութեր

Հայաստանի Հանրապետական կուսակցության ԳՄ հայտարարությունը

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարություն է տարածել․
 
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության սկզբունքներով, որոնք երաշխավորում են խոսքի, հավաքների և կարծիքի, այդ թվում՝ քաղաքական դիրքորոշումների արտահայտման ազատությունը,
 
- Վերահաստատելով հայ ժողովրդի անօտարելի իրավունքը՝ ունենալու իշխանություն, որը հարգում է իրավական պետության սկզբունքները և պաշտպանում մարդու իրավունքների երաշխավորման նպատակով ստանձնած միջազգային պարտավորությունները,
 
- Մտահոգվելով ներկայիս ռեժիմի կողմից ժողովրդավարական ինստիտուտները քանդելու և ընդդիմությանը բոլոր հնարավոր ձևերով ճնշելու գործողությունների ապօրինի և համակարգային բնույթով,
 
- Արձանագրելով, որ քաղաքական կյանքում արմատավորվում է «ռեժիմին թույլատրված է ամեն ինչ», իսկ «ընդդիմությանը՝ ոչինչ» արատավոր սկզբունքը, որն իր դրսևորումն է ստանում անգամ իշխանության ներկայացուցիչների կողմից ամենաանպարկեշտ և հանրային բարոյականության նորմերը խախտող դրվագներում.
 
Հայաստանի հանրապետական կուսակցությունը՝
 
1. Աներկբա հայտարարում է, որ լրագրողներ Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի և Դավիթ Ֆիդանյանի վերջին ձերբակալությունները հանդիսանում են քաղաքական հետապնդման բացահայտ ակտ, իսկ ակնհայտ կեղծ մեղադրանքների հիման վրա իրականացված կալանքը նրանց դասում է Հայաստանում օրեցօր աճող քաղբանտարկյալների թվին։
 
2. Անվերապահ դատապարտում է «Antifake.am» լրատվական կայքի դեմ ուղղված ռեպրեսիվ գործողությունները՝ որպես ակտ, որն ուղղված է ընդդիմադիր հարթակների ոչնչացմանը, և բացահայտ բռնության դրսևորում ազատ մամուլի նկատմամբ:
 
3. Հաստատում է, որ այդ իրադարձությունները սոսկ դիպվածային դրսևորումներ չեն, այլ ուղղակի արտահայտումն են երկրում երկարատև ավտորիտար միտումների, ինչը հաստատում է ռեժիմի մտադրությունը՝ կառավարել վախի և ճնշման միջոցով:
 
4. Պահանջում է բոլոր քաղբանտարկյալների, ներառյալ Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի, Դավիթ Ֆիդանյանի և քաղաքական մոտիվներով կալանավորված բոլոր անձանց անհապաղ ազատ արձակումը:
 
5. Հորդորում է միջազգային հանրությանը, մասնավորապես՝ Եվրոպական միությանը, Եվրոպայի խորհրդին և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բոլոր համապատասխան մարմիններին, վերջ տալ ամոթալի լռությանն ու երկակի ստանդարտներով ղեկավարվելուն:
 
Մենք կոչ ենք անում նրանց.
 
· Պաշտոնապես ճանաչել նշված անձանց որպես քաղբանտարկյալներ:
 
· Բացահայտորեն դատապարտել Հայաստանի իշխանություններին՝հիմնարար ազատությունների համակարգային խախտումների համար:
 
· Կիրառել գործուն, ներառյալ՝ թիրախային պատժամիջոցներ, այն պաշտոնյաների և դատավորների նկատմամբ, որոնք մասնակից են այդ ճնշումներին:
 
Հանրապետականը վերահաստատում է իր լիակատար հավատարմությունը ժողովրդավարության վերականգնման գործին և հայ ժողովրդի ու հայկական պետության դեմ կատարված հանցագործությունների համար այս ռեժիմին պատասխանատվության ենթարկելու համար սահմանադրական պայքարին։