Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ՆԳՆ ստորաբաժանումները ծառայություն կիրականացնեն արտակարգ ռեժիմով (տեսանյութ)
Նոյեմբերի 16-ին Վաղարշապատ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հրամանով սահմանվել են ՆԳ նախարարության և ենթակա ծառայությունների աշխատանքի հստակ ուղղություններն ու գործիքակազմը։
Նոյեմբերի 9-ին Ներքին գործերի նախարարության և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքերում տեղադրվել են ընտրողների վերջնական ցուցակները. իրականացվել է նախապատրաստական ծավալուն աշխատանք:
«Մեր աշխատանքային խումբը մինչ վերջնական ցուցակների ձևավորումը զբաղված էր այդ դրանց ֆիլտրման, մաքրման աշխատանքներով, և ոստիկանության մեր գործընկերների հետ համատեղ աշխատանքի արդյունքում բավական փոխվել է անճշտությունների պատկերը: Աշխատանքային խումբը ակտիվ է լինելու նաև քվեարկության օրը։ Տեղում կլինի նաև մեր շրջիկ ծառայությունը, որը տեղեկանքներ կտրամադրի նրանց, ում համար դժվար կլինի մոտենալ տարածքային ստորաբաժանում»,- ասում է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը:
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակներում քաղաքացիները ընտրություններին մասնակցելու նպատակով կարող են ստանալ ինչպես ժամկետանց անձնագրին փոխարինող փաստաթուղթ, այնպես էլ քվեարկության օրը լրացուցիչ ընտրացուցակներում ընդգրկվելու համար տեղեկանք, ինչը թույլ կտա իրացնել ընտրելու իրենց իրավունքը։
Համակարգված աշխատանք են կատարելու Զանգերի կենտրոնի աշխատակիցները՝ ապահովելով 84-22 կարճ հեռախոսահամարին ընտրությունների վերաբերյալ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ոլորտին առնչվող զանգերի արձագանքը:
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը շուրջօրյա ռեժիմով իրականացնելու է ընտրատեղամասերի օնլայն դիտարկում՝ ուշադրության կենտրոնում պահելով առկա իրավիճակն ու երաշխավորելով օպերատիվ արձագանքը:
Համայնքում ուժեղացված ռեժիմով ծառայություն կիրականացնեն Ոստիկանության ենթակա ծառայությունները՝ պահպանելով հասարակական կարգն ու անվտանգությունը. ընտրատեղամասերը կվերցվեն պահպանության։
Իսկ Հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունը ընտրատեղամասերից ՆԳՆ ծառայությունների աշխատանքի վերաբերյալ չորսժամյա պարբերականությամբ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ անհապաղ, կտրամադրի անհրաժեշտ տեղեկատվություն:
ՆԳՆ ոստիկանություն




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Պայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ Հայաստան