Ֆինանսապես գրագետ Իդրամի և IDBank-ի հետ․ հերթական կանգառը՝ Նաիրի ճամբար
Օրեր առաջ IDBank-ի և Իդրամի աշխատակիցները ԶԻՆԱՊԱՀ Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի շահառու, զոհված զինծառայողների կանանց համար Ծաղկաձորի «Նաիրի» ընտանեկան ճամբարի ընթացքում իրականացրին ֆինանսական գրագիտության թեմայով դասընթացներ։ Նշենք, որ Ճամբարը կազմակերպվել է ԶԻՆԱՊԱՀԻ կողմից՝ «Հայ զինվորի և ընտանիքի բարեկամներ» հիմնադրամի ու ՀԲԸՄ-ի հետ գործընկերությամբ։
«Ֆինանսապես գրագետ Իդրամի և IDBank-ի հետ» արշավի շրջանակում դասընթացը կայացել է ԶԻՆԱՊԱՀ-ի հրավերով, քանի որ եռօրյա ճամբարը ներառում էր կրթական, հոգեթերապևտիկ և ժամանցային միջոցառումներ։
«Ուրախ ենք, որ մեր գործընկեր IDBank-ն անմիջապես արձագանքեց մեր նախաձեռնությանը և հայտնեց իր պատրաստակամությունը կազմակերպելու և իրականացնելու ֆինանսական գրագիտության դասընթացներ ճամբարի մասնակից մայրերի համար»,- նշեց ԶԻՆԱՊԱՀ Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի ծրագրերի ղեկավար Մարիանա Հարությունյանը։
65 կանանց հետ ֆինանսական գրագիտությանն առնչվող երկու համաժամանակյա դասընթացներին հնչեցին բազմաթիվ հարցեր․ մասնակիցներին հատկապես հետաքրքրում էին վարկերի, ավանդների ու ֆինանսական զեղծարարությունների հետ կապված թեմաները, որոնց շուրջ էլ ծավալվեցին ինտերակտիվ հանդիպումները։
«Կարծում եմ՝ նման հանդիպումներն իսկապես օգտակար են թե՛ Բանկի և Իդրամի և թե՛ մեր հասարակության յուրաքանչյուր անդամի համար, որովհետև նման հանդիպումների ընթացքում վեր են հանվում հարցեր, խնդիրներ, որոնք հուզում են մեր հաճախորդներին, և մենք էլ մեր հերթին առավել ուշադրություն ենք դարձնում այդ հարցերին»,- նշեց IDBank-ի և Իդրամի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը։
«Ֆինանսապես գրագետ Իդրամի և IDBank-ի հետ» արշավը շարունակվում է։
IDBANK-Ը ԵՎ ԻԴՐԱՄԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Պայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ Հայաստան