Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նավթի գներն աճել են Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Ոսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Ուժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր Կամենդատյան Մեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ Սավգուլյան Հայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն Գրիգորյան Ինչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա Սողոմոնյան Արտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր Կամենդատյան Ավետիք Չալաբյանին կալանավորելու համար ներկա իշխանությունները մեծ խախտումների են գնացել. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան Ներկայացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության վերականգնման նոր հայեցակարգը․ Հրայր Կամենդատյան
Իշխանությունը բոլորիս աչքի առաջ անարդար ձևով յուրացրեց ընտրություններում ԲՀԿ-ի քվեները. Մենուա ՍողոմոնյանԸնտրություններից հետո վերադարձել ենք Ստեփանավան, տեղում լսելու՝ ինչ խնդիր լուծենք քաղաքի համար․ Նարեկ ԿարապետյանՆավթի գներն աճել են Ավետիք Չալաբյանը միշտ բոլորին հորդորում էր վերադառնալ և ապրել Հայաստանում. Անահիտ ԱդամյանՄենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Մենք բոլորս Ավետիք Չալաբյանից մի փոքր հայրենասիրություն պետք է սովորենք. Արմեն ՄանվելյանՈսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Ավետիքը իմ կյանքում հանդիպած ամենահամեստ մարդկանցից մեկն է․ Արմեն ՄանվելյանՍրանք մեզ տանում են կարգավորվող կործանման․ Հրայր ԿամենդատյանՄեր պայքարը տալու է իր արդյունքը․ Մենուա ՍողոմոնյանՀայկական ծիրանը արգելվել է արտահանել ՌԴ. Հրայր ԿամենդատյանՍյունիքում իրականացված արևային էներգետիկայի ծրագիրը՝ միջազգային հետաքրքրության կենտրոնումՅունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա«Համահայկական ճակատ» կուսակցության գրառումը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրվա առթիվՀայկական պետությունը պետք է հարատևի, զարգանա, ամրանա, պետք է կարողանա պաշտպանի իրեն. Ավետիք ՉալաբյանՈւժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր ԿամենդատյանՄեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ ՍավգուլյանՀայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն ԳրիգորյանԻնչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան
Հասարակություն

Robust Armenia 2025-ում քննարկվել են Հայաստանի հնարավորություններն ու մարտահրավերները

Էներգաարդյունավետություն՝ որպես կայունության և անկախության գրավական

Աշխարհի էներգետիկ արագ փոփոխվող քարտեզում էներգախնայողությունն այլևս ոչ թե նորաձև է, այլ անհրաժեշտություն։ Պետությունների անվտանգության, կայուն զարգացման և շրջակա միջավայրի պաշտպանության հիմնասյուներից  ամենակարևորը Էներգախնայողությունն ու էներգաարդյունավետությունն է, իսկ սակավառեսուրս երկրները, որոնք նաև կախվածություն ունեն ներմուծվող էներգակիրներից, պարզապես չեն կարող զարգանալ առանց էներգիայի օգտագործման բարձր արդյունավետությանն ուղղված քաղաքականության։ Էներգիայի օգտագործման առումով Հայաստանի գրանցած արդյունքների, նորարարությունների, կայուն զարգացման ու հնարավորությունների մասին էր  Robust Armenia 2025 համաժողովը՝ «Արդյունավետությունը՝ Հայաստանի էներգետիկ անվտանգության բանալին» խորագրի ներքո։ 

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանի ներկայացմամբ, «ԶՊՄԿ-ն Հայաստանի թիվ  մեկ էներգաօգտագործող կազմերպությունն է, ու այդ պատճառով մենք առաջինը պետք է ձեռնարկենքէլեկտրաէնգերիայի օգտագործման ծավալների նվազեցնման, միաժամանակ,  վերականգնվող էներգիայի խթանման քայլեր։ Այս կազմակերպության դերը մեծ է լինելու էներգետիկ փոխակերպման մեջ,-ասաց նա,-  քանի որ արդյունահանում է պղինձ, առանց որի փոխակերպումը պարզապես անհնար է պատկերացնել»։ 

Պղնձի պահանջարկը կկրկնապատկվի․ էներգետիկ փոփոխությունները նոր հանքավայրեր են պահանջում

Ըստ որոշ կանխատեսումների՝ մինչև 2035 թվականը աշխարհում պղնձի օգտագործման ծավալները կկրկնապատկվեն։ Սա կնշանակի մոտ 60 նոր հանքավայրերի հայտնաբերման և շահագործման անհրաժեշտություն։ Մասնագետների գնահատմամբ՝ առաջիկա տարիներին կձևավորվի շուրջ 9 տոննայի դեֆիցիտ, քանի որ պղինձն ավելի արագ է սպառվում, քան բացվում կամ ընդլայնվում են հանքավայրերը։ «Սա անխուսափելիորեն կհանգեցնի գնաճի»,– նշում է Ստեփանյանը։

Էներգախնայողությունն ու էներգաարդյունավետությունը կարևոր նշանակություն ունեն ոչ միայն ծախսերի նվազեցման, այլև երկրի էներգետիկ անկախության և բնապահպանական կայունության ապահովման գործում։ Դրանք խթանում են ներդրումների աճը, տեխնոլոգիական զարգացումը և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության նվազումը։

Այնուամենայնիվ, մեծ խնդիր է մնում արևային էներգիայի ճիշտ բաշխման հարցը։ «Մեզ մոտ սպառման պիկը երեկոյան ժամերին է, իսկ արտադրության պիկը՝ ցերեկը։ Այս անհամապատասխանությունը խոչընդոտում է ալտերնատիվ էներգիայի արդյունավետ օգտագործմանը՝ հատկապես հաշվի առնելով, որ այն «շուտ փչացող» ռեսուրս է, եթե ժամանակին չի սպառվում»,– ասում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը՝ ընդգծելով պետական ծրագրային աջակցության անհրաժեշտությունը։

Կուտակման համակարգեր՝ որպես հիմնական լուծում

Մասնագետների կարծիքով՝ խնդրի լուծման բանալին էներգիայի կուտակման համակարգերի ստեղծումն է, որոնք թույլ կտան գեներացնել և վերաբաշխել էլեկտրաէներգիան ըստ պահանջարկի։ Թեպետ այս ուղղությամբ որոշ քայլեր արվել են, դրանք դեռևս բավարար չեն։ «Գործող ռազմավարությունը պետք է ավելի հստակ համահունչ լինի Հայաստանի իրական կարիքներին»,– նշում են կոնֆերանսի մասնակիցները։

Teams Seastems ընկերության տնօրեն Նելլի Մամյանի խոսքով՝ «Հայաստանը տարածաշրջանում առաջատար է արևային էներգիայի արտադրության ծավալներով՝ ունենալով ավելի քան 1 000 մեգավատ հզորությամբ կայաններ։ Սակայն ոլորտի հետագա զարգացումը պահանջում է էլեկտրացանցերի արդիականացում և տեղաբաշխման հնարավորությունների ընդլայնում»։

Բիզնեսի ներդրումները՝ դեպի կանաչ էներգիա

Տարբեր ընկերություններ արդեն միավորում են ջանքերը էներգաարդյունավետության ուղղությամբ։ Օրինակ՝ Լիդիան Արմենիան ներդնում է նոր տեխնոլոգիաներ՝ նվազեցնելու էներգասպառումը, իսկ Team Telecom Armenia-ն տեղադրել է շուրջ 200 արևային կայան, որոնցից 70 տոկոսը՝ մարզերում։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նախատեսում է առաջիկայում ամբողջությամբ անցնել վերականգնվող էներգիայի օգտագործման, իսկ Ֆլեշ ընկերությունը զարգացնում է սեփական կանաչ էներգետիկ ենթակառուցվածքները։

Բացի այդ, «Ավտո Գելլերի» ընկերությունը մեծացնում է էլեկտրական մեքենաների ներմուծման ծավալները։ «Հայաստանում գրանցված է ավելի քան 800 000 մեքենա, իսկ վերջին երեք տարում ներմուծվել է շուրջ 20–25 հազար, որոնցից մինչև երեք տարեկանների 80 տոկոսը էլեկտրական են։ Դա ցույց է տալիս, որ երկիրը քայլում է դեպի էլեկտրամոբիլների լայն կիրառում»,– ասում է ընկերության հիմնադիր տնօրեն Գևորգ Գևորգյանը։