«Մասկա օպերացիա». իրավապահները հրահանգ են ստացել. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Երեկ, վաղ առավոտյան Փաշինյանին պատկանող լրատվամիջոցն ավետեց, որ Երեւանի մոտ 15 հասցեներում խուզարկություններ են իրականացվում։ Իրավապահներն օրվա ընթացքում չմանրամասնեցին՝ ինչ քրեական գործով են խուզարկում մարդկանց բնակարանները:
Լուրեր տարածվեցին, որ խուզարկության պատճառը Փաշինյանի նախօրեին հրապարակած «մասկաներով ահաբեկիչների» տեսագրությունն է` զենք-զինամթերք են փնտրում։ Արցախի դրոշի ֆոնին՝ դիմակներով եւ ավտոմատներով զինված 5 անձ Արցախի բարբառով դիմում են Փաշինյանին՝ նշելով, որ գիտեն նրա գտնվելու վայրերը եւ պատժելու են։
Տեսանյութը ցնցումների մեջ գցեց Փաշինյանին, նա Արաբկիրում քարոզարշավի ժամանակ անդրադարձավ դրան, ասաց, որ այդ փախած լակոտներին հայտնաբերելու է, «մասկաները եւ ավտոմատների կոթերը համապատասխան տեղերն է մտցնելու»։ ՔԿ-ն էլ շտապ քրեական վարույթ հարուցեց՝ «Մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստության, համակարգչային սաբոտաժ կատարելու եւ հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ»։ Չնայած փորձում են լրջացնել այդ տեսանյութը` իբր Փաշինյանի կյանքին են սպառնում, սակայն շատերը համոզված են, որ դա իշխանությունների ձեռքի գործն է, կազմակերպել են՝ լեգիտիմացնելու ընդդիմադիրների նկատմամբ կիրառվելիք հետապնդումները։
Իրավապահ մեր աղբյուրները հայտնում են, որ արդեն հրահանգ են ստացել՝ համատարած ձերբակալություններ իրականացնել եւ ընդդիմադիր ակտիվիստներին «փակել», քանի որ հարցումները ցույց են տալիս, որ ՔՊ-ի վիճակը ծանր է, ուստի պետք է ընդդիմությանը թուլացնել։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց