Ինձ համար ցանկալին ՀԷՑ-ի պետականացումն է, բայց դա բյուջեի համար ծախս է, գուցե ներդրող ներգրավենք
Ինձ համար ցանկալին ՀԷՑ-ի պետականացումն է, բայց դա բյուջեի համար ծախս է, գուցե ներդրող ներգրավենք։ Այս մասին ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ՀԷՑ-ի հետ կապված մեր հիմնական խնդիրը ռազմավարական հետագա մոտեցումն է։ Երկու հնարավոր տարբերակ կա, առաջինը՝ սահմանված օրինական ընթացակարգերով ՀԷՑ-ը ամբողջությամբ դարձնենք պետական սեփականություն, որից հետո ոլորտի պրոֆեսիոնալ կառավարիչ հրավիրենք, որ կառավարի, իհարկե կառավարության վերահսկողության ներքո, երկրորդը՝ թափանցիկ ընթացակարգերով նոր ներդրողների ներգրավումը»,- ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ-ն հուլիսի 3-ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀԷՑ-ի պետականացման նախագիծը, իսկ արդեն հուլիսի 18-ին ՀԾԿՀ-ն ՊՎԾ պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակեց ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ։
Հավելենք, որ նոյեմբերի 17-ին ՀԾԿՀ-ն 4 կողմ ձայների քանակով դադարեցրեց ՀԷՑ-ի՝ «Տաշիր Կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան։
Մանրամասները՝ տեսանյութում։




















Մենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ Հայաստան
Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում ...
«Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ Ասրյան
Ուժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան
Մենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար Մելոյան
Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն Մարուքյան
Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները
Իդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն է
Իշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք Չալաբյա...
36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն Մանվելյան