«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Ալեքսան Ալեքսանյանը արձագանքել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանին
«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Ալեքսան Ալեքսանյանը արձագանքել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանին։
«Երբ դու փոքր էիր, քո ընտանիքի մեծերից մեկը Լոռվա մարզի մանկապարտեզներից մեկի տնօրենն էր։ Ինչպես միշտ, այդ մանկապարտեզի սաները Տաշիր բարեգործական հիմնադրամից նվերներ էին ստանում։ Քեզ մի խորհուրդ տամ. ավելորդ մտահոգ արտահայտություններ անելուց առաջ ավելի լավ է՝ մեծերի հետ մի հատ զրուցիր» - նշել է Ալեքսանյանը։ Ալեքսանյանի խոսքով, Կարապետյանների ընտանիքը տասնամյակներ շարունակ հոգատար է եղել մարզի բոլոր երեխաների նկատմամբ:
Մասնավորապես, Տաշիր բարեգործականի կողմից կառուցվել են մանկապարտեզներ մարզի մի շարք քաղաքներում Ալավերդիում, Սպիտակում, Ստեփանավանում և Տաշիրում, Վանաձորում կառուցվել է գերժամանակակից ծննդատուն, բարեկակարգվել և հիմնանորոգվել են դպրոցներ:
Մարզպետարանում նիստերից մեկի ժամանակ Մկրտչյանը անդրադարձել էր Տաշիր բարեգործականի հերթական նախաձեռնություններից մեկին, որի շրջանակներում Հայաստանի բոլոր մարզերից երեխաները հրավիրվում են նորաբաց կրկես դիտելու Էթերնիա շոուն։ ՔՊ-ական մարզպետը հայտարարել էր, թե իբր մարդիկ քսան տարի անց նոր հիշել են մարզի երեխաների մասին՝ ակնարկելով Կարապետյաններին:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Պայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ Հայաստան