Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
70 հազար Nvidia չիպ․ Հայաստանը ե՞րբ կշահի AI հեղափոխությունից. Տիգրան Դումիկյան Խոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ» Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ» «Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ» «Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար Մելոյան Ուղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա Հովսեփյան Եվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն Հարությունյան Գլխակեր ռեժիմը այս մարդուն բանտարկել էր քաղաքական նպատակով. Ռուբեն Մելիքյան
Գազատարի պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել. Բուենոս Այրես12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄեդվեդևը Կալասին հիմար է անվանել՝ մեկնաբանելով նրա հավակնություններըԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակը՝ նոյեմբերի 14-ից 18-ինԱրգենտինայում գազի պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է տուժելՄագնիսական փոթորիկներ նոյեմբերի 14-15-ին. Արեգակը տհաճ անակնկա՞լ է պատրաստում հանգստյան օրերի համարՆիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպաՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս ԿարլսենինIDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակըԲջջային հեռախոս կամ նոութբուք եք գնում. 2027 թ.-ի փետրվարի 1-ից նախատեսվում են նոր կանոններ. ի՞նչ պետք է իմանա գնորդըՀարի Քեյնի հերթական ռեկորդը Անգլիայի հավաքականումԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժություն են անցկացնումՄինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ հայտարարություն է տարածվելԵԱՏՄ-ն համատեղ արտահանման հեռանկարային շուկաներ և արդյունաբերության ոլորտներ է առանձնացրելԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՌուսական փոքր բիզնեսները լուրջ խնդրի առաջ են կանգնած«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակում բացվել է հիշատակի մատյան․ գործընկերները հարգանքի տուրք են մատուցել Արսեն Գևորգյանի հիշատակինՍա արժանի պարտություն չէր․ ԶիդանԵրևանում հնդկական ռեստորանի գործունեություն է դադարեցվել
Հասարակություն

AxelMondrian-ը 2025թ ընթացքում արժանացել է երեք միջազգային հեղինակավոր մրցանակների՝ բրենդինգի, հանրային կապերի (PR) և կոմերցիոն ֆիլմերի արտադրության ոլորտներում

«ԱքսելՄոնդրիան» (AxelMondrian) հաղորդակցական ընկերությունը 2025 թվականին արժանացել է երեք միջազգային հեղինակավոր մրցանակների՝ բրենդինգի, հանրային կապերի (PR) և կոմերցիոն ֆիլմերի արտադրության ոլորտներում։ Ընկերությունը 2025 թ.-ին իրականացրած նախագծերի համար մասնագիտական ճանաչում է ստացել բրիտանական «World Brand Design Society Award», շվեյցարական «Davos Communications Award» և ամերիկյան «MUSE Creative Award»-ի շրջանակում։ Այս մրցանակները ընդգծում են Հայաստանի հաղորդակցական ոլորտի միջազգային մրցունակ որակն ու ներուժը՝ այն դասելով Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի լավագույն ստեղծարար նախագծեր արտադրողների շարքին:

«ԱքսելՄոնդրիանը» արժանացել է «World Brand Design Society»-ի կողմից շնորհվող 2025թ. բրոնզե մրցանակի բրենդինգի և բրենդի ինքնության անվանակարգում։ World Brand Design Society-ի ժյուրիի կողմից քննվող տարեկան նախագծերը հասնում են 1000-ի և բրենդի ինքնության նախագծի համար միայն 15 ընկերություն է ընտրվել Միացյալ Թագավորությունից, Ավստրալիայից, ԱՄՆ-ից, Հունգարիայից և Հայաստանից:

2025թ. հաջորդ մասնագիտական ձեռքբերումը «ԱքսելՄոնդրիանի» համար «Davos Communications Award»-ն է, որտեղ ընկերության համահիմնադիր Շուշան Հարությունյանն արժանացել է «Ոլորտի առաջնորդ» (Leader in Public Relations and Communications) արծաթե մրցանակին` ոլորտում իր ունեցած մասնագիտական ներդրման համար։ «Davos Communications Award»-ը Դավոսի ֆորումի ամենամյա մրցանակն է, որը 2010-ից ի վեր շնորհվում է անհատների և ընկերությունների` բացառիկ և նախադեպ սահմանող աշխատանքների համար:

Ի հավելումն, «ԱքսելՄոնդրիանի» «I’m Not That Kind of Girl» արշավը, նկարահանված «BLŪRE» զարդերի բրենդի ապրանքանիշի համար, դարձել է MUSE ստեղծագործական մրցանակի դափնեկիր` նորաձևության ֆիլմ (fashion film) անվանակարգում ստնաալով պլատինե մրցանակ: Ամբողջությամբ Հայաստանում ստեղծված նախագիծը ընդգծում է BLŪRE-ի ժամանակակից, լազուրից ոգեշնչված դիզայնի տեսլականը և համարձակ կանացի գեղագիտությունը: MUSE ստեղծագործական մրցանակաբաշխությունը, որը անց է կացվում Միացյալ Նահանգներում 2015 թվականից International Awards Associate (IAA)-ի կողմից, ներգրավում է մի քանի հազար հայտ գովազդի, դիզայնի և թվային հաղորդակցության կատեգորիաներում, իսկ հաղթողներին ընտրում է միջազգային ժյուրին:

«Գործընկերների կողմից մասնագիտական բարձր գնահատանքի արժանալը ուրախալի և պարտավորեցնող է մեզ համար։ Աշխարհում, որտեղ առաջընթացի անվան տակ էժանացվում և ստանդարտիզացվում է արվեստը, պոեզիան, ստեղծարարությունը, ուրախ ենք, որ մեր ստեղծած պատմությունները ոգեշնչում են մարդկանց` հավատալու գեղեցիկին, բարուն, վսեմին, լավին։ Շնորհակալություն ԱքսելՄոնդրիան թիմին, ում սկզբունքայնությունն ու աշխատասիրությունը այս մրցանակները հնարավոր են դարձրել։ Շնորհակալություն մեր գործընկերներին, որ վստահել են իրենց նախագծերը, միասին անցել ճանապարհը մեզ հետ»,- ասել է «ԱքսելՄոնդրիան» ընկերության համահիմնադիր, գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Հարությունյանը:

«ԱքսելՄոնդրիան» ընկերությունը հիմնադրվել է 2022-ին, և ստեղծարար նախագծեր է իրականացնում հանրային և մասնավոր սեկտորի համար ԵՄ, ԱՊՀ և Մերձավոր Արևելքի երկրներում: Այն տարածաշրջանի արագ զարգացող ընկերություններից մեկն է, որը ճանաչված է կոմերցիոն ֆիլմերում իր յուրահատուկ ձեռագրով, բրենդինգներով և անսպասելի մարքեթինգային արշավներով։ Ընկերության համահիմնադիր Շուշան Հարությունյանը հաղորդակցական ոլորտի միջազգային որակավորված մասնագետ է և հանդիսանում է Օքսֆորդի համալսարանի Հեղինակության կառավարման ինստիտուտի առաջին շրջանավարտներից մեկը։ Ընկերությունը գործում է հաստատագրված էթիկայի կանոնագրի համարձայն և գործում բրենդների ու ընկերություների հետ, որոնք հանրային բարիք են ստեղծում: