Տեղի է ունեցել «Պրազյանը» ֆիլմի պրեմիերան
Երևանի Կինոյի տանը կայացել է ՀՀ ԶՈՒ Խաղաղապահ ուժերի սպա, 44-օրյա պատերազմի նահատակ, կապիտան Ռուբեն Պրազյանին նվիրված փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը, որը կրում է հերոսի անունը՝ «Պրազյանը», վավերագրական ձևաչափով ներկայացնում է նրա ողջ կյանքի պատմությունը՝ մանկության տարիներից մինչև ծառայության ծանր ու պատասխանատու փուլեր։
Ֆիլմի ընթացքում Ռուբեն Պրազյանի բարեկամները, դասախոսները և մարտական ընկերները պատմում են հերոսի մասին, ներկայացնում նրա կերպարը, արժեհամակարգն ու տեսակը։ Ֆիլմում ընդգրկված են նաև Ռուբեն Պրազյանի անձնական արխիվից՝ հենց իր կողմից նկարահանված արժեքավոր կադրեր։
Պրեմիերային ներկա են գտնվել Ռուբեն Պրազյանի զինակից և ծառայակից ընկերները, նրա ընտանիքի անդամները, ինչպես նաև քաղաքական ու հասարակական գործիչներ։
Ֆիլմը արդեն հասանելի է համացանցում՝ Ռուբեն Պրազյանի հիշատակին նվիրված Youtube-յան ալիքում:
Մանրամասները՝ տեսանյութում.




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Պայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ Հայաստան