Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ»
Տեղի է ունեցել «Vedi Central Residence» բնակելի համալիրի հիմնարկեքըԱյլևս ստիպված չեք լինի արտերկրում գտնվող հարազատներից դեղորայք խնդրել. տեսանյութԻշխանությունները թշնամու կատարած ցանկացած արարք ամեն գնով արդարացնում են. Արմեն ՄանվելյանԳյուղացիների խնդիրները կարող ենք լուծել միայն խոշորացման և համակենտրոնացման ծրագրերով. Հրայր ԿամենդատյանԿանաչ ֆինանսավորումից մինչև պատասխանատու բիզնես. Կոնվերս Բանկը՝ COP17-ում Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ ԶաքարյանՄիգրանտներ եվրոպական ապագայի դիմաց. ի՞նչ գին է պատրաստ վճարել Հայաստանը Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա ՍողոմոնյանUcom-ը` Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026-ի ռազմավարական գործընկեր Ուժեղ Հայաստանը շարունակելու է հոգ տանել մեր հայրենակիցների բարեկեցության մասին. Նարեկ ԿարապետյանԵս Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ ԾառուկյանՀոգա՛ բնության մասին Team-ի հետ. COP17-ի շրջանակում ընկերությունը հանդես է գալիս բնապահպանական արշավով Պետք է հստակ ֆիքսել, որ Փաշինյանը խախտում է Սահմանադրությունը և մի շարք օրենքներ. Աննա ԿոստանյանԱմուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ՄարտիրոսյանՇարունակում ենք մեր հանդիպումները Գավառ համայնքի բնակավայրերում. Աննա ԿոստանյանԳավառի մեր մարտական թիմով՝ Սարուխանում իրականացրած հզոր քարոզարշավից հետո՝ նրա նորակառույց եկեղեցու բակում. Ավետիք ՉալաբյանԱյն մասին, թե ինչու բռնապետի կամակատարները չպետք է խուսափեն նրա ապօրինի հրահանգները կատարելու համար պատասխանատվությունից. Ավետիք ՉալաբյանԼավրովի հայտարարությունից մինչև Եվրոպայի ռազմականացում․ ո՞ւր է տանում այս ճանապարհը. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն երրորդ տարին անընդմեջ Mining Armenia Forum-ի ռազմավարական հովանավորն ու գլխավոր կազմակերպիչն է
Տեսանյութեր

Բվիկն ու Իդրամը՝ ընթերցասերների կողքին

Դեռևս փետրվար ամսին ամփոփվել էին «Բվիկ» նախաձեռնության և Իդրամի համագործակցությամբ իրականացված «Թռիչք գրքի թևերով» ընթերցանության մրցույթի արդյունքները, իսկ դեկտեմբերի 5-ին արդեն երկրորդ անգամ կազմակերպվեցին «Դեպի թռիչք» և «Թռիչք գրքի թևերով» մրցույթները՝ կրկին Իդրամի մասնակցությամբ։

Այս անգամ միջոցառումը տեղի ունեցավ Այբ դպրոցում, որտեղ հավաքվել էին գրքասեր 11–18 տարեկան աշակերտներ: Վերջիններս մի քանի ամիսների ընթացքում ոչ միայն կարդացած գրքերով հարստացրել էին իրենց աշխարհայացքը, այլև նորովի բացահայտել էին ֆինանսական գրագիտության մեծ ու կարևոր թեմաները։ Իդրամի կողմից կազմակերպված առցանց դասընթացի ընթացքում երեխաները սովորել էին հասկանալ, թե ինչ են ծախսը, խնայողությունը, պատասխանատու ընտրությունը, ինչպես խնայել և ճիշտ տնօրինել գումարը, ինչպես տարբերել «պետք է»-ն «ուզում եմ»-ից, և ինչպես փոքր քայլերով կառուցել մեծ ապագա։

Բվիկ կրթական հիմնադրամի համահիմնադիր-տնօրեն Անահիտ Յուզբաշյանի խոսքով՝ երեխաները շատ մեծ հետաքրքրությամբ են մասնակցել Իդրամի կողմից կազմակերպված ֆինանսական գրագիտության դասընթացին։ «Այս 6 ամիսների ընթացքում երեխաների հետ իրականացրել ենք գրքերի քննարկումներ և փափուկ հմտությունների դասընթացներ, որից ամենակարևորը իրենց համար, ինչպես իրենք են նշում, ֆինանսական գրագիտություն է եղել, և այս ամենը չէր իրականանա, եթե չլիներ Իդրամի աջակցությունը», - ասել է Անահիտ Յուզբաշյանը։

Իդրամի և IDBank-ի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանն ասում է. «Իդրամում մենք վստահ ենք, որ ապագան սկսվում է ճիշտ գիտելիքներից։ Մեզ համար մեծ պատիվ է մասնակցել մի նախաձեռնության, որտեղ երեխաները ոչ միայն պարզապես կարդում են, այլ սովորում են մտածել, քննարկել, ստեղծել և պատասխանատվությամբ ձևավորել իրենց ֆինանսական վարքը։ Ֆինանսական գրագիտությունը այն հիմնասյուներից է, որը կարևոր է կառուցել դեռ դպրոցական տարիքից, և մենք ուրախ ենք, որ մեր կրթական ծրագրերը կարողանում են իրական ազդեցություն թողնել երեխաների վրա։ Շնորհակալ ենք «Բվիկ» նախաձեռնությանը՝ համագործակցության համար, և հավատում ենք, որ այս ծրագրերը դեռ շատ երիտասարդների կյանքում թողնելու են դրական հետք»։

Միջոցառման մրցանակները տրամադրել էր Իդրամը՝ շարունակելով իր ուղին՝ աջակցելու կրթական և սոցիալական ծրագրերին։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ