Վստահությունն է հաջողված համագործակցության բանալին
Ակբա բանկն իր փորձն է ներկայացրել «Տնօրենների խորհուրդների աշխատանքը Հայաստանում․ մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով համաժողովին՝ ընդգծելով կորպորատիվ կառավարման առանցքային դերը Հայաստանի տնտեսության զարգացման գործում։
Համաժողովը մեկ հարթակում է միավորել բիզնեսների ղեկավարների, խորհրդի նախագահների, քաղաքականություն մշակողների և միջազգային փորձագետների՝ Հայաստանում կորպորատիվ կառավարման մշակույթի զարգացման հնարավորությունները քննարկելու համար։
Ակբա բանկը դեռևս 2022 թվականին մեկնարկել է կորպորատիվ կառավարման բարեփոխումների լայնածավալ ծրագիր՝ բանկում բարձրացնելով կառավարման որակն ու ամրապնդելով վստահությունը բաժնետերերի և ներդրողների շրջանում։ Այդ մասին է նաև փաստում 2024թ.-ին Զարգացման ֆրանսիական գործակալության խմբի դուստր ընկերություն Պրոպարկոյի՝ Ակբա բանկի 10% բաժնետեր դառնալը։
«Ակբա բանկը կարևորում է Հայաստանում կորպորատիվ կառավարման մշակույթի զարգացումը։ Մենք համարում ենք, որ դա առանցքային դեր պետք է խաղա տնտեսության զարգացման, ընկերությունների խոշորացման գործում։ Գաղտնիք չէ, որ ընկերություններն ունեն կապիտալի միջոցով զարգանալու և ռազմավարական գործընկերներ ներգրավելու խնդիր։ Միայն վստահությամբ է հնարավոր ներգրավել ռազմավարական գործընկերներ։ Իսկ վստահությունն անհնար է առանց կորպորատիվ կառավարման»,- նշել է Ակբա բանկի խորհրդի նախագահ Ռաֆայել Սարգսյանը։
«Ակբա բանկը կառավարման գործընթացում շատ մեծ փորձ ունի, որը կարող է փոխանցել այլ ընկերությունների։ Մեր ինստիտուտը հենց այն վայրն է, որտեղ կարող ենք Ակբա բանկի փորձը փոխանցել մյուսներին։ Ակբա բանկը շատ ակտիվ աշխատում է ոչ միայն խորհրդի, այլև զուգահեռ հանձնախմբերի հետ. կորպորատիվ կառավարման պրոցեսի գունապնակը Ակբա բանկում կա, որից կարողանում ենք նաև սովորել»,- նշել է Տնօրենների հայկական ինստիտուտի տնօրեն Արմենուհի Հովակիմյանը։
«Տնօրենների հայկական ինստիտուտը կարևոր կառույց է կորպորատիվ կառավարման լավագույն փորձին ծանոթանալու, առաջնորդությանը աջակցելու և տնօրենների մասնագիտական կարողությունները զարգացնելու համար։ Կորպորատիվ կառավարումն ու առաջնորդությունը վճռական կարևորություն ունեն տնտեսական աճի, զարգացման և հասարակությունների բարեկեցության առաջմղման գործում։ Հասարակությունն իրական առաջնորդության կարիք է զգում ոչ թե այն ժամանակ, երբ խնդիրները պարզ են և լուծումը տեխնիկական, այլ այն ժամանակ, երբ անհրաժեշտ է նոր մտածողություն, նոր մոտեցումներ և մարդկանց համախմբելու կարողություն»,- նշել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
Համաժողովը կազմակերպել է Տնօրենների հայկական ինստիտուտը՝ իր գործունեության 10-ամյակի շրջանակում։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց