Սա նման է իրավական տեսանկյունից անձին պшտանդ վերցնելու, և դրանով փորձ անելու հարկադրաբար բանակցելու. Արամ Վարդևանյան (տեսանյութ)
2025 թվականի նոյեմբերի 18-ին, երբ Սամվել Կարապետյանի կալանքը 2 ամսով երկարաձգվել էր, հենց այդ օրն էլ ՀԷՑ-ը զրկվել էր լիցենզիայից: Սա սեփականազրկմանը համարժեք գործողություն է: Սա նման է իրավական ահաբեկչության, իրավական տեսանկյունից անձին պատանդ վերցնելու՝ և դրանով փորձ անել հարկադրաբար բանակցելու: Չի աշխատելու այդ ամենը, դա ակնհայտ է: Այս մասին Սամվել Կարապետյանի փաստաբանների հրատապ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց իրավապաշտպան Արամ Վարդևանյանը:
«Նարեկ Կարապետյանը բանակցությունների վերաբերյալ սպառիչ դիրքորոշում ներկայացրել է: Եթե Սամվել Կարապետյանի և Կարապետյանների ընտանիքի կողմից նման նույնիսկ նվազագույն մոտեցում ցուցաբերվեր ՀԷՑ-ի շուրջ կամ այլ հարցերի, ապա իրավիճակը լրիվ այլ կլիներ: Ամբողջ տրամաբանությունը այս հետապնդման նրանում է, որ Սամվել Կարապետյանը հստակ կարմիր գծեր ենթադրող դիրքորոշում է ներկայացրել, և դրանով սահմանափակվել է, դրանից այն կողմ խոսակցություն առկա չէ: Օրվա իշխանությունները պատկերացնում են, որ ապօրինությունների մասշտաբը ավելացնելով՝ որևէ փոփոխություն կստանան, բայց չեն ստանալու»,- նշել է նա:
Անդրադառնալով վարույթի նախաքննական գաղտնիքի մասին՝ փաստաբանը առաջարկեց դռնբացության կարգով դատական նիստեր ունենալ. «Ես գործընկերներին խնդրում եմ, աջակցել ու օգնել մեզ պահանջի հարցում, որ այս վարույթը նախաքննական գաղտնիքից ազատվի ու ապահովվի: Եկեք դռնբացության կարգով դատական նիստեր ունենանք: Թող իսկապես տեսնենք, թե ինչ փաստարկներ է բերում դատախազությունը, հանրությունն էլ թող գնահատի արդարությունը, արդարադատությունը և դատավորի խիղճը»:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Պայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ Հայաստան