Երկրի ղեկավարությունը պետք է ոչ թե գնա քահանաների հետ կռվի, այլ պետք է զբաղվի երկրի տնտեսությամբ, մարդկանց կյանքը մի փոքր ավելի լավ դարձնելով. Նարեկ Կարապետյան
«Երկրի ղեկավարությունը պետք է ոչ թե գնա քահանաների հետ կռվի, ոչ թե ամբողջ օրը թմբուկ նվագի, ոչ թե ուրիշ բաներով զբաղվի, որը ընդհանրապես կապ չունի տնտեսության հետ, այլ պետք է զբաղվի երկրի տնտեսությամբ, մարդկանց կյանքը մի փոքր ավելի լավ դարձնելով» ,-այս մասին Մալաթիա-Սեբաստիա համայնքում հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
«Իսկ ինչու՞ է նա զբաղվում նրանով, ինչով զբաղվում է, որովհետև մենակ դրանից է լավ հասկանում, որովհետև իր ամբողջ կյանքում նա զբաղվել է հակադրություններով, մարդկանց անվանարկելով, մարդկանց հանդեպ բացասական հույզեր առաջացնելով։ Իսկ ինչո՞վ է զբաղվել Սամվել Կարապետյանը։ Աշխատանքով։ Զբաղվել է աշխատատեղեր ստեղծելով, իր ամբողջ կյանքում նա զրոյից ստեղծել է աշխատատեղեր» ։
Նարեկ Կարապետյանը շեշտել է` եթե նայում ենք մարդկանց անցած ճանապարհը, մենք կարող ենք ասել, թե հետագայում ինչ է անելու։
«Դու չես կարող 30 տարի մի ձև ապրել, դրանից հետո, 10 տարի ուրիշ ձև։ Ինչպես ապրում ես, նույն ձև շարունակելու ես, իհարկե, ավելի մեծ մասշտաբով, քանի որ պետությունը, քո ժողովուրդը քո կողքին է լինելու» ,-ասել է «Մեր ձևով» շարժման համակարգողը։




















Երիտասարդները՝ հանքարդյունաբերության իրական խնդիրների լուծման ճանապարհին․ ԶՊՄԿ-ն՝ CaseKey 2026-ում
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նոյեմբերի 15-17-ը մասնակցում է Մոսկվայում անցկացվող «Հանուն ազգե...
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 17/18-ին
Բաքուն ՉԻ՛ ԿԱՐՈՂ Հայաստանի Հանրապետությանը պարտադրել ներքին օրակարգ. Մարիաննա Ղահրամանյան
Արևմուտքը կընդունի՞ արդյոք ՆԱՏՕ-ի՝ մինչև ընդլայնումն ունեցած տեղակայմանը վերադառնալու պահանջները՝ դե...
Ցույց տվեք Ադրբեջանի որևէ օրենք, որը վերաբերում է Ղարաբաղին. Արշակ Կարապետյան
Քաղաքական հետապնդումների նպատակը հասարակությանը վախի մթնոլորտում պահելն է՝ Ալիևի պարտադրած Սահմանադր...
Իբր հեգնում էր. հիմա իրագործում է. Դավիթ Սարգսյան
Երևանը մերժում է «Ալիևյան Սահմանադրությունը». Հայաստանի Սահմանադրության ճակատագիրը որոշելու են հայեր...