Գեղեցկության սրահներ, փոքր կրպակներ, հացի փռեր, ձեր հարկերը լինելու են 0%. Նարեկ Կարապետյան
«Վերջին մի քանի տարում փոքր բիզնեսի հարկերը կրկնապատկվել են՝5 տոկոսից դարձել են 10 տոկոս։ Հայաստանում 69 հազար տնտեսվարող շրջանառության հարկ է վճարում, 69 հազարը վճարում են մեր հարկերի ընդամենը 2 տոկոսը։ Մենք պետք է ազատենք փոքր բիզնեսին հարկերից՝ շրջհարկից, որպեսզի հնարավորություն տանք այն զարգանա»,-ընթացող շնորհանդեսի ժամանակ, ներկայացնելով Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի երկրորդ քայլը, հայտարարեց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
Հրապարակած տվյալների համաձայն, միայն անցած տարվա ընթացքում Հայաստանում փակվել է 3 հազար փոքր ընկերություն։
«հարկերը կրկնապատկվել են, և 3 հազար ընկերություն կորցրել ենք։ Ովքե՞ր են մեր շահառուները։ Գեղեցկության սրահներ, ձեր հարկերը լինելու են 0 տոկոս, հացի փռեր, փոքր կրպակներ, ձեր հարկերը լինելու են 0 տոկոս։ փոքր արտադրությունները, ձեռնարկությունները, խանութներն այս փոփոխության արդյունքում հարկերը լինելու են 0 տոկոս։ Միակ բանը, որի ուղղությամբ աշխատելու ենք, որ հանկարծ միջին բիզնեսն իրեն չբաժանի ու փորձի ներկայանալ փոքր բիզնես։ Միակ թեթև խնդիրը դա է։ Այս փոփոխությունների արդյունքում տարեկան 2-3 հազար նոր ընկերություն է բացվելու Հայաստանում»,-հայտարարեց Ն. Կարապետյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...