Այսօր տեղի է ունեցել «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ի և Հայաստանի պետական ծառայությունների կարգավորման հանձնաժողովի (ՀԾԿՀ) գործով՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայից զրկելու առնչությամբ դատական նիստ։
Գնացե՛ք, մի բան գտե՛ք. ՀԷՑ-ի գործով այս պատկերն է։ Խնդիր է նաև ժամանակավոր կառավարչին տնօրեն ձևակերպելը»,– լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Օրբելյանը։
«Եթե դիտարկենք վարույթ հարուցելու որոշումը, հաղորդումը որի վրա հարուցվել է, այնտեղ կտեսնեք օրինակ՝ այնպիսի ձևակերպումներ․ «ճիշտ է այս ծախսերը չի մտնում սակագնի մեջ, բայց կարողա հարկահանության հետ կապված հարցեր կան», տպավորություն է, որ «գնացե՛ք, մի բան գտե՛ք» տարբերակով են առաջ շարժվել։ Ամեն դեպքում ֆիքսենք, որ կասեցման միջնորդությունը դրա համար է հիմա ներկայացվել»,- ասաց նա։
Օրբելյանը նաև նշեց, որ ի սկզբանե, իրենց նպատակն էր 2 ամսում գործն ավարտել, ստանալ որոշում, և որևէ հայցի ապահովման խնդիր որպես այդպիսին դրված չէր. «Ակնհայտ էր և մենք համոզված հիմնավորել էինք, որ որևէ խախտում չկա։ Բայց երբ կառավարության ներկայացուցիչը ժամանակ խնդրեց, որպեսզի ծանոթանա վիճակին և պատասխան ներկայացնի, այդ ժամանակ նոր մենք միջնորդեցինք»,- ասաց փաստաբան Արամ Օրբելյանը։
Նա նշեց, որ կասեցման միջնորդությունը հիմա դրա համար է ներկայացվել։
Օրբելյանը նշեց, որ ՀԷՑ-ի մասով օրենքի փոփոխության հետ սահմանադրական խնդիրներ են տեսնում. «Ամենամեծ խնդիրը ՀԾԿՀ նախագահին լիազորություններ տրամադրելն է, որովհետև Սահմանադրության համաձայն՝ պետական իշխանությունը ժողովուրդը իրացնում է Սահմանադրությամբ նախատեսված մարմինների միջոցով, իսկ Սահմանադրությունն ինքնավար մարմին որպես ՀԾԿՀ-ն է դիտարկում, ոչ թե նրա նախագահին»։
Նշենք, որ այսօր ընթանում էր «Տաշիր Կապիտալն» ընդդեմ ՀԾԿՀ-ի. ՀԷՑ-ի լիցենզիան պետք է վերականգնել դատական նիստը:
Հիշեցնենք, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) իր երեկվա՝ նոյեմբերի 17–ի, նիստում որոշում կայացրեց չեղյալ հայտարարել ՀԷՑ–ի՝ «Տաշիր կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան։ Որոշմանը կողմ է քվեարկել ՀԾԿՀ 4 անդամ, դեմ՝ մեկը։ Դեմ քվեարկողը ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ նախկին անդամ Արա Նռանյանն է։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»