Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Միգրանտներ եվրոպական ապագայի դիմաց. ի՞նչ գին է պատրաստ վճարել Հայաստանը Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա ՍողոմոնյանUcom-ը` Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026-ի ռազմավարական գործընկեր Ուժեղ Հայաստանը շարունակելու է հոգ տանել մեր հայրենակիցների բարեկեցության մասին. Նարեկ ԿարապետյանԵս Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ ԾառուկյանՀոգա՛ բնության մասին Team-ի հետ. COP17-ի շրջանակում ընկերությունը հանդես է գալիս բնապահպանական արշավով Պետք է հստակ ֆիքսել, որ Փաշինյանը խախտում է Սահմանադրությունը և մի շարք օրենքներ. Աննա ԿոստանյանԱմուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ՄարտիրոսյանՇարունակում ենք մեր հանդիպումները Գավառ համայնքի բնակավայրերում. Աննա ԿոստանյանԳավառի մեր մարտական թիմով՝ Սարուխանում իրականացրած հզոր քարոզարշավից հետո՝ նրա նորակառույց եկեղեցու բակում. Ավետիք ՉալաբյանԱյն մասին, թե ինչու բռնապետի կամակատարները չպետք է խուսափեն նրա ապօրինի հրահանգները կատարելու համար պատասխանատվությունից. Ավետիք ՉալաբյանԼավրովի հայտարարությունից մինչև Եվրոպայի ռազմականացում․ ո՞ւր է տանում այս ճանապարհը. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն երրորդ տարին անընդմեջ Mining Armenia Forum-ի ռազմավարական հովանավորն ու գլխավոր կազմակերպիչն էԳյումրու շարունակական զարգացումն ուժեղ, բարեկեցիկ և անվտանգ Հայաստանի մեր տեսլականն է. տեսանյութՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Մարկոսյանի կյանքի կարգախոսըԵթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար
Տեսանյութեր

«Եվրոպան չի գա մեզ փրկելու». Արման Ղուկասյանը՝ իրական քաղաքականության մասին (տեսանյութ)

Մեծ քննարկման հերթական թեման «Երկու տարի առանց Արցախն» է՝ այն իրավիճակը, որում հայտնվել է արցախահայությունը։ Հաղորդման բանախոսներն են 

«Սոցիալական արդարություն» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը,

 Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, փորձագետ Էդգար Ղազարյանը,

«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Բաբկեն Հարությունյանը,

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Քննարկման մոդերատորն է Վահան Բաբայանը՝ «Ռեֆորմիստների կուսակցության» նախագահը։

Վահան Բաբայանը Արման Ղուկասյանին հարց ուղղեց՝  ինչու 2023 տեղի ունեցավ Արցախի՝ Ադրբեջանի կողմից հայաթափումը և օկուպացումը։ Ո՞րն է Ռուսաստանի դերը, և ի՞նչ կարող էր նա անել։

 Արման Ղուկասյանը ասաց, որ երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, «Գազպրոմում» սկսեց ստուգումներ անցկացնել, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի դեմ վարույթ բացեց, և ինչ պետք է աներ Ռուսաստանը այդ ամենից հետո։ Եվ այդպես, հայկական կողմի նախաձեռնությամբ, սկսվեց հայ-ռուսական հարաբերությունների տրանսֆորմացիան։ 

«Նիկոլ Փաշինյանը սկսեց հայտարարել, որ մենք դաշնակիցներ ենք, տնտեսությունը աճեց, բայց քաղաքական իրավիճակը լրիվ այլ էր։ Պրահայում 2020 թվականի հոկտեմբերի 6-ին Լավրո՞վն է ասել, որ Արցախը Ադրբեջանի մաս է։ Ո՞ւմ ստորագրությունն է դրված՝ Կրեմլի գործակալների՞»,-հռետորական հարց հնչեցրեց  Արման Ղուկասյանը։ 

Նրա խոսքով՝ աշխարհում պրոցեսները այնքան արագ են զարգանում, իսկ մենք փակվել ենք և մտածում ենք՝ ինչ է Նիկոլ Փաշինյանն ասում։ Ընդդիմությունը և ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է իրենց սեփական օրակարգը առաջ տանեն։ Բավական է մեկնաբանենք Նիկոլ Փաշինյանին։ Անհրաժեշտ է հանրությանն առաջարկել նոր քաղաքական պրոդուկտ, և այդ ժամանակ այդ պրոդուկտները կմրցակցեն։ Իսկ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ամեն ինչ քննարկեք իմ շուրջ։ 

«Մեծ հաշվով՝ այս իշխանության քաղաքականությունը պարզ է՝ պահել սեփական իշխանությունը։ Եթե ռուսական ազդեցությունը վերադառնա, Նիկոլ Փաշինյանը կդառնա Ռուսաստանի հետ հարաբերությունների կողմնակից»,- ասաց Արման Ղուկասյանը։ 

Նա հավելեց՝ եվրոպացիները չեն գալու մեզ փրկելու, պետք է գործել։