Երևանում 31-ամյա տղամարդը գողացել է ավտոմեքենայի հայելու 21 զույգ ապակիներ․ նա կալանավորվել է
Նախորդ տարվա դեկտեմբերի 23-ի առավոտյան Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել մայրաքաղաքի Արամ Խաչատրյան փողոցի մի բնակիչ և հայտնել, որ գիշերը գողացել են իր ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները։
Հաղորդումը փոխանցվել էր Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից էլ դեպքի վայր էր մեկնել օպերատիվ խումբ։
Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, կատարվել էին անհրաժեշտ գործողություններ, իսկ համայնքային ոստիկանների օպերատիվ աշխատանքն արդյունք տվեց միայն փետրվարի 10-ին։
Համայնքային ոստիկաններն այդ օրը ստացան տեղեկություն, որ հայելիների գողությունը կատարել է Վաղարշյան փողոցի բնակիչ 31-ամյա մի տղամարդ։
Նույն օրը՝ ժամը 17-ին, Արամ Խաչատրյան փողոցում նա ձերբակալվեց ու տեղափոխվեց Արաբկիրի բաժին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեցին ավտոմեքենայի կողային հայելու զույգ ապակիներ, բջջային երեք հեռախոս և գաղտնի փականով դանակ։
Քրեական վարույթի շրջանակում խուզարկություն կատարվեց նաև Վաղարշյան փողոցի նրա բնակարանում․ հայտնաբերվեցին «Լեքսուս», «Տեսլա» «Ռենո», «Նիսան Ռուժ», «Ջիպ Չերոկի», «Տոյոտա Քեմրի», «Մերսեդես» «Վոլտ», «Հյունդայի Էլանտրա», «Մազդա», «Ֆորդ Ֆյուժն», «Տոյոտա» «Կիա Ֆորտե», «Շևրոլե Մալիբու» ավտոմեքենաների կողային հայելիների 21 զույգ ապակիներ։
Ձեռնարկվում են միջոցներ՝ մեքենաների տուժած տերերին հայտնաբերելու ուղղությամբ։
31-ամյա տղամարդը կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...