Արմավիրի քրեական ոստիկանները Նալբանդյան գյուղի բնակչի տանը հայտնաբերել են 4 կգ 166 գրամ մարիխուանա
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել էին տվյալներ՝ խոշոր չափերի թմրանյութ ապօրինի պահելու և իրացնելու վերաբերյալ։ Հետագա լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներից և տեղեկությունը ճշտելուց հետո քրեական ոստիկանները փետրվարի 17-ին անցան իրացման աշխատանքին։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։
ժամը 22.20-ին քրեական ոստիկանները Հայկավան-Նոր Արտագերս ավտոճանապարհին նախ ձերբակալեցին Հայկավան գյուղի երեք բնակչի և նրանցից մեկի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխեցին վարչություն։
Մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդի՝ 32-ամյա հայկավանցի տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց թղթե փաթեթ՝ վեց գրամ դեղնականաչավուն զանգվածով։
Կազմված փաստաթղթերը ներկայացվեցին Արմավիրի մարզային քննչական վարչություն, նախաձեռնվեց քրեական վարույթ։ Նաև հիմնավորվեց ոստիկանների տեղեկությունը, որ հայկավանցին թմրանյութը ձեռք է բերել Նալբանդյան գյուղի մի բնակչից։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»