Նվազագույն կենսաթոշակը՝ 100 000 դրամ․ Նաիրի Սարգսյան
«Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը շարունակում է ներկայացնել նախաձեռնության ծրագրային դրույթները։
«Սիրելի թոշակառուներ, նվազագույն կենսաթոշակը դարձնելու ենք 100 000 դրամ, միջինը՝ 150 000 դրամ։ Մինչև 74 տարեկան թոշակառուներին, իրենց ցանկության դեպքում, ապահովելու ենք աշխատանքով։ Կհարցնեք, ի՞նչ գումարներով և ինչպե՞ս․ հիմնավորեմ։
Հայաստանում ապրում է մոտ 500․000 թոշակառու։ Որպեսզի յուրաքանչյուր թոշակառու ստանա նվազագույնը 100 000 դրամ կենսաթոշակ անհրաժեշտ է 600 մլրդ դրամ։ Հայաստանում շահումով խաղերի և խաղատների տարեկան շահումները կազմում են շուրջ 8 տրիլիոն դրամ, որոնք չեն հարկվում։ Մենք այդ շահումների համար սահմանելու ենք 10 տոկոս եկամտային հարկ, որը կկազմի՝ 800 մլրդ դրամ, արդյունքում բյուջե մուտքագրված գումարները կուղղվեն ոչ միայն կենսաթոշակի բարձրացմանը, այլ նաև այլ սոցիալական խնդիրների լուծմանը։ Եվ սա ուղիներից միայն մեկն է»,-նշել է Նաիրի Սարգսյանը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...